15:31 11.03.2019
«Ստիպված եմ եղել բերքատու այգին կտրել՝ մոտ 300 ծառ: Զրկվել եմ իմ ապրուստի միջոցից»,- մարտի 11-ին հրավիրված Հանրային դատարանում` Թեղուտի հանքի հարցի քննության ժամանակ, ասաց Շնող գյուղի բնակիչ Աշոտ Ադամյանը` ավելացնելով, որ վնասները շատ են, իսկ պատասխանատվություն կրող դրա համար չկա:
Աշոտ Ադամյանը զբաղվում է հողագործությամբ, և նրա հիմնական վնասները սկսել են ջրային արտահոսքից: Նա պատմել է, որ սկզբից նկատում էին ջրի աղտոտվածությունը, սակայն դեռևս չէին պատկերացնում, թե ինչ վնասներ այն կարող է տալ: Թեղուտի հանքից հրաժարվել են ընդունել, որ արտահոսքն իրենց մոտից է`նշելով, որ կարող է` պատահական վթար է տեղի ունեցել, կվերացնեն խնդիրը, սակայն պատասխանատվություն այդպես էլ չեն կրել:
«Սկզբից ասում էին` չկա արտահոսք, մինչև 2017-ին պոչամբարը լցվեց: Իրենք էլ տեղյակ էին դրանից, լրիվ թափում էին Շնող գետը: Եթե գետը մինչ այդ 2-րդ աստիճանի մաքուր էր համարվում, դրանից հետո արդեն 5-րդ աստիճանի աղտոտված է եղել: Մենք էլ այդ ջուրն օգտագործել ու վնասներ ենք կրել: Ինձ թվում է` իրենք իմացել են, որ պետք է դադարեցվի շահագործումը, դրա համար ինչքան կարողացել են, օգտագործել են հանքը ու անխնա օդն ու ջուրը կեղտոտել»,- ասաց Շնողի բնակիչը:
Թեղուտի հանքի աշխատակիցները գյուղացիների դժգոհություններից հետո հողից անալիզ են վերցրել, համոզվել, որ հողն աղտոտված է, սակայն կրկին հասկացրել են, որ իրենք որևէ կերպ պատասխանատվություն չեն կրելու: Ներկայումս գյուղացիները ուզում են հասկանալ, թե ով պետք է փոխհատուցի իրենց կրած վնասների համար:
«Կառավարությունն էլ բան չի ասում, որ իմանանք` ինչ-որ մեկը պատասխանատվություն կրելո՞ւ է, թե՞ ոչ: Վնասները շատ են՝ հողի, կենդանիների և այլնի մասով: Բացի այդ, շատերը, որ ուզել են այգի գցել, եկել, տեսել են հողի ու ջրի վիճակը, մի պատճառաբանություն բռնել են ու գնացել, ոչ մի ծրագիր չեն իրականացրել: Շատ ենք բողոքել, բայց ոչ գրավոր: Մոտ 300 բերքատու դեղձի ծառ եմ կտրել: Մի ծառը հաշվարկվում է 150 000 դրամ` առանց բերքի: Միայն 45 մլն դրամ ծառի գինն է, որ կտրել եմ»,- ասաց Աշոտ Ադամյանը:
19:54 30.06.2025
Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը19:46 30.06.2025
Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզումՀունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...
19:42 30.06.2025
Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...
19:38 30.06.2025
Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս ԽանդանյանԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...
19:30 30.06.2025
Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա ԱնդրեասյանԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...
19:26 30.06.2025
Խաչանովն ու Ավանեսյանը նահանջել են․ ATP և WTAՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` հունիսի 30-ին թարմացված դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ տեղով և այժմ 2240 միավորով աշխարհի 20-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է (10430), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 9300), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500), Ջեք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, […] ...
19:20 30.06.2025
Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հունիսի 29-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտնաբերել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ […] ...