Ի՞նչ գաղափարներով է Երևան գալիս Ադրբեջանի հետ բիզնես կապեր ունեցող ԵԱՀԿ սլովակ նախագահը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ի՞նչ գաղափարներով է Երևան գալիս Ադրբեջանի հետ բիզնես կապեր ունեցող ԵԱՀԿ սլովակ նախագահը

15:28 12.03.2019

ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը մարտի 12-ին ժամանում է Հայաստան: Տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ նորընտիր սլովակ նախագահը, սակայն, առաջինը Բաքու այցելեց: Վերլուծաբաններն ասում են՝ դա պատահական չէ: Սլովակիայի ներկա կառավարությունը վերջին տարիներին սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, զենքի առևտուր են անում, իսկ Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ նախագահից բացի, զբաղեցնում է նաև Սլովակիայի ԱԳ նախարարի պաշտոնը:

Մարտի 5-ին Բաքվում Լայչակը հանդիպել է Ադրբեջանի նախագահի և ԱԳ նախարարի հետ: Իլհամ Ալիևն ու Էլմար Մամեդյարովը նրան խնդրել են հայկական կողմին փոխանցել իրենց դժգոհությունն ու դիրքորոշումը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ամենաշահագրգիռ կողմն Ադրբեջանն է, քանի որ Ադրբեջանի տարածքներն օկուպացված են, և ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ փախստական և հարկադիր տեղահանված են դարձել: Երևանը լուրջ ցանկություն չի ցուցաբերում առարկայական բանակցություններ վարելու և ամեն կերպ փորձում է խոչընդոտել կարգավորմանը: Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը լուրջ ճնշում գործադրի Երևանի վրա՝ բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու և Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերը դուրս բերելու համար»,- ասել է Իլհամ Ալիևը:

Նույն բնույթի էր նաև արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը: Նա Լայչակին խնդրել է Երևան ժամանելիս հարցնել՝ Հայաստանի իշխանությունը ժողովրդին խաղաղությա՞ն է նախապատրաստում, թե՞ այլ ճանապարհ է ընտրել:

«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները նպատակաուղղված չեն խաղաղությանը, օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հայտարարությունը: Այդ հարցով այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի հետ»,- նշել էր Մամեդյարովը:

Հայաստանի ԱԱԾ տնօրենն Արցախում փետրվարի վերջին հայտարարել էր, թե հայկական կողմը ոչ մի թիզ հող հանձնելու նպատակ չունի, հակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները: Միրոսլավ Լայչակն այս հայտարարությանը չի արձագանքել, սակայն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության լուծման միակ ձևաչափն է, և դրա միակողմանի փոփոխությունները ցանկալի չեն.

«Բաքվում կայացած բանակցությունները ես կառուցողական եմ համարում: Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ քննարկեցի հակամարտության կարգավորման ուղիները: Պնդում եմ, որ բանակցությունների համար ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, և այդ ձևաչափի ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի հակառակ կողմի հետ: Երևանում ևս կշարունակենք քննարկումները: Մի շարք գաղափարներ կան, որոնք ես կտանեմ Երևան»:

Թե կոնկրետ ինչ գաղափարներ է Լայչակը բերում Երևան, լայն հանրությանը պարզ կդառնա հանդիպումներին հաջորդող պաշտոնական հայտարարություններից: Հայաստանի կառավարությունը վերջին մեկ տարում պարբերաբար շեշտում է, որ արցախյան բանակցային գործընթացում պետք է ընդգրկել պաշտոնական Ստեփանակերտը, քանի որ Երևանը լիազորված չէ բանակցություն վարել Արցախի անունից: Այս թեզը դեռևս հավանություն չի ստացել ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այլև հենց ԵԱՀԿ նախագահի կողմից: Ի դեպ, միջազգային մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Սլովակիայի իշխանությունը, այդ թվում Միրոսլավ Լայչակը, բիզնես շահեր ունի Ադրբեջանում: Նախորդ տարի Սլովակիայի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ զենքի վաճառքի սկանդալային բացահայտումը: Աղմուկ բարձրացրեց նաև սլովակ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունը զենքի տեղափոխման ստվերային գործարքներում: ԵԱՀԿ սլովակ նախագահի տարածաշրջանային այցի ֆոնին Ադրբեջանը մարտի 11-ից լայնամասշտաբ հարձակողական զորավարժություններ է իրականացնում Արցախի սահմանին՝ կիրառելով նաև Սլովակիայից գնված խոշոր տրամաչափի զինատեսակներ: Արցախյան հակամարտության խաղաղ լուծման առաքելություն ստանձնած ԵԱՀԿ-ի սլովակ նախագահին Երևանում այս առումով բազմաթիվ հարցադրումներ են սպասվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP