20:00 12.03.2019
Գյումրին սուբվենցիոն 4 ծրագիր է ներկայացրել կառավարությանը, որոնցից մեկն արդեն հաստատվել է: Կառավարության 55 և քաղաքապետարանի 45 տոկոս համաֆինանսավորմամբ ներկայացվելու են սուբվենցիոն ծրագրով Գյումրիում նոր 37 ավտոբուսի, մեկ էքսկավատոր-ամբարձիչի ձեռքբերման, 6 փողոցների առանձին հատվածների հիմնանորոգման և քաղաքի պատմության թանգարանի, կենտրոնական գրադարանի և պատկերասրահի նոր տարածքի վերանորոգման հայտեր: Հայտերն այսօր ավագանին հերթական նիստում հաստատել է:
«Նախատեսվում է հիմնանորոգել քաղաքի 6 փողոցների առանձին հատվածներ: Դա «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից տարածքն է և ամենակարևոր փողոցներից մեկը` Գյումրիի արևմտյան օղակային շրջանցիկ ճանապարհը: Ծրագրի ընդհանուր արժեքը 515 մլն 500 հազար դրամ է: 55/45 հարաբերակցությամբ՝ 45 տոկոս համայնքի և 55 տոկոս պետության համաֆինանսավորումն է: Համայնքի մասնաբաժինը կազմելու է 331 մլն 997 հազ 500 դրամ: Բացի այս ծրագրից, ներկայացրել ենք նաև 37 նոր ավտոբուսների ձեռքբերման ծրագիր:
Այս սուբվենցոն ծրագրին կառավարությունն արդեն համաձայնություն տվել է»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի տնտեսական զարգացման պատասխանատու Կարեն Բադալյանը:
Ընդհանուր սուբվենցիոն 4 ծրագրերի արժեքը 600 մլն դրամ է: Մեկ այլ` արդեն սուբվենցիաներից առանձին ծրագիր էլ, որին այսօր ավագանին հավանություն է տվել, Գյումրիում նոր կանգառների կառուցումն է: Քաղաքապետարանը մասնավոր ընկերության հետ համագործակցության պայմանագիր է կնքելու, համաձայն որի` 3 տարում կառուցվելու է 70 կանգառ:
Այս տարի նախատեսված է 30 կանգառի կառուցում, բայց մասնավորի հետ համաձայնության են եկել, որ փորձնական կառուցելու է 1 կանգառ, որից հետո միայն ծրագիրը շարունակելու որոշում է կայացվելու:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...