23:01 12.03.2019
Ինչպես հայտնի է, նաև Երևանում շատ երեխաներ չեն կարողանում մանկապարտեզ հաճախել՝ տեղերի բացակայության պատճառով: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում խոսել է այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում խնդիրը կարգավորելու ուղղությամբ.
«Շուրջ 8000 երեխաներ չունեն մանկապարտեզ գնալու հնարավորություն, որովհետև տեղերը սահմանափակ են: Մենք հիմա, ըստ հերթականության, այդ խնդիրը լուծում ենք: 2019 թվականին ավելի քան 1000 երեխա հնարավորություն կունենա մանկապարտեզ հաճախել, 2020-2021-ին այդ թվաքանակն ավելանալու է»,- ասել է փոխքաղաքապետը:
Հարցին՝ նո՞ր մանկապարտեզներ են կառուցվելու, Տիգրան Վիրաբյանն այսպես է պատասխանել.
«Ոչ, մենք ունենք մանկապարտեզներում բավականին տարածքներ ունենք, որտեղ հնարավոր է ստեղծել նոր խմբասենյակներ: Ցավոք սրտի, տարբեր ժամանկներում այդ խմբասենյակների համար հատկացված տարածքների գործառնական նպատակներն այլ են եղել՝ տրվել են վարձակալությամբ, տրվել են անհատույց օգտագործմամբ: Մարդիկ, ովքեր էդտեղ գործունեություն են ծավալում, շատ դեպքերում նրանց գործունեությունը հանրանպաստ չէ, միայն իրենք են քաղում բարիքները»,- նշել է Վիրաբյանը ու մասնավորեցրել, որ, օրինակ, մանկապարտեզում Vivaro է գործել, կամ ՀԿ-ներ:
Տիգրան Վիրաբյանն ասել է, որ բոլոր իրավական հիմքերը կան այդպիսի գործունեություն իրականացնողներին մանկապարտեզների տարածքներից հանելու, գործընթացն ընթացքի մեջ է և նոր խմբասենյակները, որոնք բացվում են, նաև այդ տարածքների հաշվին են:
«Հարյուրավոր, հազարավոր քառակուսիներով տարածքներ օգտագործվել են ոչ նպատակային: Այսօր Երևանի քաղաքապետի շատ հստակ հանձնարարությունով՝ հիմնական նպատակներից մեկն է՝ հիմնովին վերացնել մանկապարտեզների հերթագրման գործընթացը»,- հավելել է Երևանի փոխքաղաքապետը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...