Ընդդիմադիր «Լույս» խմբակցության հետ աշխատում ենք շատ ջերմ, գործընկերային մթնոլորտում. փողքաղաքապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Ընդդիմադիր «Լույս» խմբակցության հետ աշխատում ենք շատ ջերմ, գործընկերային մթնոլորտում. փողքաղաքապետ

00:24 14.03.2019

«Հեռանկար»-ի տաղավարում փոխքաղաքապետ Տիգրան վիրաբյանի հետ զրույցի ժամանակ հողարդավար Արամ Աբրահամյանը տեղեկացրել է, որ իր նախորդ զրուցակիցներից մեկը, ով Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ է, ասել է, որ քաղաքապետարանում որոշումների ընդունման գործընթացը բավականաչափ թափանցիկ չէ։

«Կոնկրետ ես՝ իմ ենթակայության ոլորտների բոլոր քննարկումներին, գրեթե բոլոր քննարկումներին, մասնակից եմ դարձնում նաև ավագանու անդամներից որոշներին և բոլոր խմբակցություններից», – ասել է Վիրաբյանը՝ հավելելով, որ վերջին քննարկումն ունեցել է «Լույս» խմբակցության հետ: Ավելին՝ հարցերից մեկի շուրջ մոտ մեկ ժամ քննարկում-բանավեճ են ունեցել, բայց ընդհանուր եզրակացության են հանգել:

Ըստ Վիրաբյանի՝ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի, Թեհմինա Վարդանյանի, ընդհանրապես խմբակցության բոլոր անդամների հետ աշխատում են շատ ջերմ, գործընկերային մթնոլորտում: Ոլորտային մի շարք հարցեր ոչ միայն միասին քննարկում են, այլև պատրաստում ու ուսումնասիրություններ անում:

«Հիմա մենք պարոն Խաժակյանի հետ «Գնումների մասին» օրենքի շուրջ՝ կապված նրա հետ, թե մշակութային բաղադիրչը, որ գնումների օրենքով է առաջնորդվում, քննարկում ենք ռուսաստանյան փորձը, միասին ուսումնասիրություններ ենք անում: Նաև գրադարանների հարցով ենք հիմա մի հետաքրքիր նախագիծ պատրաստում: Էդ մասով մենք որևէ կերպ կաշկանդված չենք և օգտվում ենք ցանցացած ռեսուրսից, որը կարող է ի նպաստ լինել մեր որոշումների կայացմանը»,- հավելել է փոխքաղաքապետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP