Երևանի փոխքաղաքապետը խոսել է մշակութային ոլորտին վերաբերող խնդիրներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Երևանի փոխքաղաքապետը խոսել է մշակութային ոլորտին վերաբերող խնդիրներից

20:32 12.03.2019

«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հարց է ուղղվել այն ծապսերի մասով, որոնք տոնակատարություններին են առնչվում:

Խոսվել է այն մասին, որ քիչ չեն այն պնդումները, որ այդ ծախսերի փոխարեն կարելի է սոցիալական խնդիրներ լուծել:

«Ցավոք սրտի, սոցիալակն խնդիրները երկրում շատ են: Եթե մենք փորձենք դիտարկել միայն սոցիալական խնդիրները լուծելու տեսանկյունից, մենք ոչինչ պիտի չանենք քաղաքում, երկրում ոչինչ պիտի չանենք և ամբողջ ռեսուրսներն ուղղենք էդ խնդիրը լուծելուն: Բայց, հասկանում ենք, որ քաղաքային կյանքն ակտիվ է նաև մշակույթով, բայց ոչ էն մշակույթով, որը մենք ունենք, այլ բարձրաճաշակ մշակույթով, որը մենք ուզում ենք բերել քաղաքի կյանք: Չնայած որ դրան խանգարում ենք օրենսդրական մի շարք գործիքներ՝ նույն «Գնումների մասին» օրենքը: Հիմա մենք հայտարարում ենք տենդերներ և ով ասես իրավունք ունի մասնակցելու էդ տենդերներին»,- ասել է Վիրաբյանը:

Ըստ փոխքաղաքապետի՝ կար ժամանակ, երբ  մարդիկ բնազդորեն գիտեին, որ չպետք է մասնակցեին այդ տենդերներին: Ուրախ է, որ հիմա բնազդային վտանգները կարողացել են վերացնել, չկա որևէ արգելք: Մյուս կողմից, սակայն, այլ խնդիր է առաջացել՝  մարդիկ, ովքեր առանձնապես առնչություն չունեն մշակույթ ստեղծելու հետ մասնակցում են, ցածր գին են առաջարկում, շահում են տենդերը: Իսկ Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը, վերահսկելու առումով, շատ թույլ է, կազմակերպիչը ինքն է որոշում ինչ կոնտենտ մատուցել:

Հարցին՝ կոնկրոտ ի՞նչը «Գնումների մասին» օրենքում շտկման կարիք ունի,պատասխանել է․

«Ես կարծում եմ, որ մշակութային բաղադրիչն ընդհանրապես պետք է դուրս լինի «Գնումների մասինն» օրենքից: «Գնումների մասին» օրենքից պետք է դուրս լինեն այն պլանավորումներն, որոնք անում են: Ես ես հանդիպում ունեցա ԱԺ-ում Մխիթար Հայրապետյանի հետ և քննարկեցինք այն օրենքի բոլոր սահմանափակումները, որոնք կան ստեղծագործողի համար: Պայմանավորվեցինք մի քանի հանդիպումներ անել ընթացքում, որպեսզի ամբողջական պատկերը պարզ լինի: ՌԴ-ն արդեն հրաժարվում է օրենքից, աշխարհում չկա մի երկիր, որտեղ մշակույթը լինի գնումների համակարգում»,- ասել է փոխքաղաքապետը:

Ըստ Տիգրան Վիրաբյանի՝  քաղաքապետարանում գտնում են, որ, որպես պետական կառույց, պետք է կարողանան որոշակի ազդեցություն ունենալ մշակութային ճաշակի ձևավորվամն հարցում: Մշակութային արժեքը  տեխնիկական միջոցները չեն, այլ այն, թե ինչ է կատարվում բեմում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP