15:45 13.03.2019
«Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելն ուղերձ է և շատ կարևոր ուղերձ համանախագահների հայտարարությունից հետո, Փաշինյանի ելույթը համապարփակ էր, ու կարևորում եմ, որ գրված էր, այսինքն՝ մտածված, շեշտադրված ու երևի առաջին անգամ համակարգված ձևով ՀՀ իշխանությունը Արցախի հարցում ուղերձ հղեց»,- այսպիսի կարծիք հայտնեց այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ Արցախում տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստին ու Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Նա շեշտեց, որ սա ուղերձ էր՝ ուղղված միջազգային հանրությանն ու Ադրբեջանին, ոչ թե ներքին օգտագործման: Ըստ նրա՝ պետք է սպասել բանակցությունների, որոնց հետ, սակայն, մեծ ակնկալիքներ կապելը դժվար է:
«Մենք աջակցում ենք այդ հարցով ՀՀ իշխանությանը, այս հարցում կա կոնսենսուս, ինչ վերաբերում է բանակցություններին, մեծ ակնկալիքներ չէի փորձի ձևավորել, հարցեր բարձրացվեցին՝ կապված սկզբունքների հետ, և դրանք պետք է մեկնաբանվեն ոչ թե Հայաստանի կամ Արցախի սրտով, այլ միջազգային հանրության կողմից, միջազգային ստանդարտները պետք է հստակեցնենք»:
Հարցին, թե մինչև օրս հստակ չե՞ն եղել այդ սկզբունքները, Մարուքյանը նշեց, որ նոր կողմեր են ի հայտ եկել, և մինչ առաջին հանդիպումը այսօրվա իշխանությունը ցանկություն ունի հստակեցնել:
Իսկ ինչպես Արցախի հիմնախնդիրը, այնպես էլ բանակցությունների ֆորմատը սպեցիֆիկ է, չկա երկրորդ նման ֆորմատ, որտեղ ՄԱԿ անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրներ բանակցային երկրներ են, կարևորում է ԼՀԿ ղեկավարը, ապա ավելացնում.
«Այս մասով մենք շատ լավ ենք նայում Անվտանգության խորհրդի նիստի կազմակերպմանը Արցախում, երկրորդ մասով ուղերձը համապարփակ էր, դա էլ ենք նորմալ գնահատում»:
Մարուքյանը կարծում է, որ հիմա հայկական կողմը լուրջ անելիք ունի բոլոր միջազգային ատյաններում` խոսելու Հայաստանի ու Արցախի դիրքորոշման մասին, բարձրաձայնելու, որ Արցախը պետք է բանակցային սեղան վերադառնա:
«Մենք չպետք է սպասենք, որ Ալիևն ասի, որ ասում եք, թող գան բանակցեն, այլ պետք է միջազգային հանրության հետ աշխատանք տանենք, մեր դեսպանատները, խորհրդարանական դիվանագիտական հարթակներն օգտագործենք աշխարհի բոլոր մայրաքաղաքներում, միջազգային հարթակներում, սկսենք պարզաբանում առ այն, որ առանց Արցախի մասնակցության չեն կարող լինել լիարժեք բանակցություններ»:
Նա կարծում է, որ եթե միջազգային հանրությունը Արցախի բանակցային կողմ դառնալու վերաբերյալ միակարծիք լինի, Ադրբեջանին այլ բան չի մնա, եթե ոչ համաձայնել:
«Կարևոր հանգամանք է նաև այն, որ միայն Արցախի ներկայացուցչի մասնակցությամբ չենք կարող ասել, որ լիարժեք խնդիր ենք լուծում, պետք է բոլոր կողմերը համաձայն լինեն»,- ընդգծեց Մարուքյանը:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...