21:59 13.03.2019
Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու 20 կիլոմետրանոց հատվածը չի սպասարկվում: Իսկ պատճառը ճանապարհի վիճակն է, ենթակա է հիմնանորոգման, փոսային նորոգումներն էլ չեն փրկում: Հիմնանորոգման համար ֆինանսավորում չի հատկացվում, որովհետև «Հյուսիս-հարավ» նախագծով Թորոսից Աշոցք ընկած հատվածը արագընթաց մայրուղու մաս է կազմելու: «Հյուսիս-հարավ»-ին սպասելիս ճանապարհի վիճակն ավելի է վատացել: Աշոցքի բնակիչներն այսօր իրենց դժգոհություններն են ներկայացրել ճանապարհը սպասարկող ընկերությանը:
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի առանձին հատվածներ «Հյուսիս-հարավ»-ի մաս են կազմելու: Սա արագընթաց մայրուղու նախագծով է սահմանված, և հենց սա է պատճառը, որ հիմնանորոգման աշխատանքներ միջպետական նշանակության ճանապարհին չեն կատարվում: Այսինքն՝ կառավարությունը կրկնակի ծախսեր չի անում ու սպասում է «Հյուսիս-հարավ»-ի շինարարությանը: Բայց Աշոցքի բնակիչներն այլևս սպասել չեն ուզում: Նրանք այսօր հավաքվել էին գյուղապետարանի մոտ ու սպասում էին ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչներին:
Ձյունը հալվել է, ճանապարհին մեծ ու փոքր բազմաթիվ փոսերը նորից բացվել են ու ավելի խորացել: Թորոսից Աշոցք ընկած ճանապարհը 20 կիլոմետր է, միջպետական մայրուղու ամենաքայքայված հատվածն է: Սրան նաև ծանր բեռնատարների երթևեկությունն է նպաստել, որոնց անիվների տակ փոսային նորոգումն էլ չի դիմանում: Գյումրի-Բավրա ճանապարհի 8 կիլոմետրը հիմնանորոգման ծրագրերում է: Այս մասին գյուղացիներին Աշոցքի ճանապարհաշինական ընկերության աշխղեկը հայտնեց, իսկ ժամկետների մասին արդեն ընկերության տնօրենը խոսեց: Թորոսից-Աշոցք ճանապարհի 2 առանձին հատվածներում այս տարի հիմնանորոգում կկատարվի: Այս մասին տրանսպորտի և կապի նախարարությունից են «Ճանշին» ընկերության տնօրենին փոխանցել:
«Թորս-Աշոցք տարածքում 2 հատվածներ, մոտավորապես 8.5 կմ կապիտալ վերանորոգման համար նախագծման մրցույթ է հայտարարված: Այսինքն` եթե մրցույթ է հայտարարված նախագծման, նշանակում է, որ ուրեմն արդեն հույսեր կան: Ճանապարհների վիճակը վատ է: Նորմալ ճանապարհները, ըստ ամեն ГОСТ-ի, 7-8 տարվա ընթացքում պետք է նորից հիմնանորոգվեն: 20 տարի այս ճանապարհի վրա ոչ մի բան չի կատարվել: Միայն սպասարկումով ճանապարհ ենք պահել: Հիմա, եթե նախագծման համար մրցույթ է հայտարարվում, իմ կարծիքով՝ ամռանը ճանապարհաշինություն է լինելու»,– SHANTNEWS.am-ին ասել է Աշոցքի «Ճանշին» ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանը:
Նախագծման համար հայտարարված մրցույթին շինարարական մրցույթն է հաջորդելու: Աշոցքի «Ճանշին»-ի տնօրենն այս հարցում շահագրգռված է: Իր ընկերությունն էլ է մասնակցելու: Աշոցքում և Ամասիայում սպասարկող ու ճանապարհաշինություն իրականացնող ընկերությունն անփոփոխ է արդեն 30 տարի: Մինչ շինարարության մեկնարկը ժամանակավոր լուծման տարբերակներ 20 կիլոմետրանոց հատվածի համար չկան: Փոսերը շատ են, Աշոցքում էլ դեռ ձմեռը չի նահանջել ու նման պայմաններում, ըստ ընկերության տնօրենի, փոսալցումն էլ է անօգուտ:
Գյուղացիներն ու շինարարները երկար զրուցելուց հետո եկան ընդհանուր հայտարարի, որ էլի սպասել է պետք, Թորոս-Աշոցք ճանապարհահատվածի համար այլ լուծում չկա՝ բացի հիմնանորոգումից: Իսկ աշխատանքները հնարավոր է սկսել միայն ամռանը:
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...