18:32 13.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 13-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն Միրոսլավ Լայչակի գլխավորությամբ կշարունակի միջազգային անվտանգությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատրաստակամությունն աջակցելու այս օրակարգին:
Օրենսդիր մարմնի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ու ԵԱՀԿ ԽՎ առաքելություններին 2018թ. դեկտեմբերին մեր երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում դիտորդության իրականացման և տրված անաչառ գնահատականների համար՝ մեջբերելով ԵԱՀԿ դիտորդական կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող և ղեկավար, սլովակ պատգամավոր Պիտեր Օսուսկինի հնչեցրած գնահատականն ընտրությունների վերաբերյալ, ով դրանք մասնավորապես որակել էր որպես «հայկական հրաշք»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափի ջանքերը հիմնախնդրի կարգավորման գործում: Խորհրդարանի ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը:
Միրոսլավ Լայչակը նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ստանձնում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ջանքեր գործադրելու հանձնառությունը՝ հավելելով, որ պետք է աշխատանք տանել նաև փոխվստահության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ, ակտիվացնել շփումները հասարակության տարբեր շերտերի միջև: Այս համատեքստում նա կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստող գործոն:
Ազգային ժողովի նախագահը նշել է՝ խնդրի կարգավորումը երկկողմանի գործընթաց է և խաղաղության հաստատման հարցում կարևոր է երկրների իշխանությունների ու ժողովուրդների կամքը: Նրա խոսքով` Հայաստանը խաղաղությանը միտված իր ջանքերին ի պատասխան համանման մոտեցում ակնկալում է նաև ադրբեջանական կողմից: Որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավար՝ Արարատ Միրզոյանն իր դրական վերաբերմունքն է արտահայտել խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման համատեքստում առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:
Ազգային ժողովի նախագահի կարծիքով՝ պետք է շարունակաբար ավելացնել և՛ Մինսկի խմբի համանախագահների, և՛ փորձագետների այցերն Արցախ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընտրական բարեփոխումների գործընթացին, միջազգային խորհրդարանական հարթակներում օրենսդիրների հաճախակի շփումներին ու փորձի փոխանակմանը:
Անդրադառնալով հայ-սլովակական երկկողմ հարաբերություններին՝ կողմերն ընդգծել են դրանց խորացման մեծ ներուժը, ինչին մեծապես կնպաստի նաև Հայաստանում Սլովակիայի դեսպանության սպասվող հիմնումը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...