Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+23.09 oC

Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար. վարչապետ

11:56 15.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Ողջունելով համաժողովի անցկացումը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Ինչի՞ մասին է, ի վերջո, սպառողների իրավունքը: Ես դա պատկերացնում եմ այսպես. երբ, օրինակ, քաղաքացին բենզալցակայանում տեսնում է չափիչ սարքի վրա, որ ինքը գնել է 15 լիտր բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լիտր և համապատասխանի այն ստանդարտին, որը հայտարարված է, երբ մեր խանութներում վաճառվում են խաղալիքներ մեր երեխաների համար, քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրել, որ այդ խաղալիքները մեր երեխաների առողջությանը չվնասեն, երբ խանութում քաղաքացին գնում է կաթնամթերք, պետք է վստահ լինի, որ իր գնածն իսկապես կաթնամթերք է և այսպես շարունակ: Ընդհանուր առմամբ, մենք չպետք է մոռանանք, թե այս տարիներին ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Երբ մեր երկիրն անկախություն ստացավ, հանրային առևտրի ամբողջ համակարգը փոխվեց. մենք սկսել ենք սեղանիկներից, որոնք անկախության առաջին տարիներին առևտրային մի նոր ֆենոմեն էին: Կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին: Դա ժամանակի կամ ավելի ճիշտ այն ցնցումների, այն պրոցեսերի հետևանքներն էին, որոնք մեր երկիրը վերապրեց, և ոչ միայն մեր երկիրը:

Բայց, կարծում եմ, հիմա ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, և մենք չպետք է առևտրային այս գործընթացները դիտարկենք կամ փոխկապակցենք սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության խնդրի հետ: Նաև այս օրերին այդ թեման շատ է շոշափվում, որովհետև եթե մենք, այսպես ասած, փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով, որովհետև եթե մեր քաղաքացու սոցիալական պաշտպանության մեթոդը մայթին սանիտարական բոլոր կանոններին ի հակադրություն առևտուր անելն է, նշանակում է՝ մենք այդ քաղաքացուն ասում ենք, որ մենք հենց այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք պատկերացնում ձեզ համար, քեզ համար: Սա, իհարկե, բացարձակապես հարիր չի մեր երկրին, առավել ևս այսօր, առավել ևս երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո»:

Վարչապետն ընդգծել է՝ կառավարության առաջիկա կարևորագույն խնդիրն չափանիշների բարձրացումն է, դրանց համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին և այս համատեքստում կարևորել համագործակցությունը նաև Եվրոպական Միության հետ, մասնավորապես՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր արտադրանքի համար ստանդարտների բարձրացումը հնարավորություն կտա իրագործել կառավարության առանցքային ծրագրային դրույթներից մեկը, որն ամփոփված է կառավարության ծրագրի նախաբանում:

 «Մենք ասել ենք, որ Հայաստանի տնտեսությունը պատկերացնում ենք որպես արտահանմանը միտված: Մինչդեռ եթե այսօր ուշադիր նայենք մեր իրավապայմանագրային դաշտը, կտեսնենք, որ մենք արտահանման ներուժն ուղղակի չենք կարողանում օգտագործել՝ մի պարզ պատճառով, որ մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք ընդունված են, օրինակ, Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրասիական տնտեսական միության երկրների այլ տարածքներում: Հետևաբար, նաև այս նկատի ունեմ, երբ ասում եմ, որ Հայաստանը պետք է լինի տեխնոլոգիական երկիր: Եվ ուրեմն, սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը, որը շատ կարևոր է, ունի բազմակի նշանակություն: Դրանով մենք բարձրացնում ենք մեր երկրի ստանդարտները տնտեսապես, քաղաքականապես, տուրիզմի առումով և ընդհանրապես բոլոր հնարավոր առումներով:

Մեզ համար այս թեման իրականում ոչ թե տեղային, այլ, ըստ էության, համապարփակ թեմա է, որը կապված է մեր երկրի միջազգային հեղինակության, մեր քաղաքացիների առողջության և իրավունքների պաշտպանության հետ: Սա նաև քաղաքական նշանակություն ունի, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանության մասին խոսելիս մենք ընդամենը ասում ենք հետևյալը. սպառողների և նրանց հետ առնչություն ունեցող ընկերությունների, բիզնեսմենների, գործարար միջավայրի հարաբերությունները պետք է հենված լինեն ճշմարտության, բարձր, փոխադարձ հարգանքի վրա, որովհետև սա ամենակարևոր հենակետն է, որի վրա հնարավոր է կառուցել նոր իրականություն: Այնպես որ ես շատ կարևորում եմ այս միջոցառումը, այն ամբողջ բովանդակությունը, որը կապված է այսօրվա միջոցառման հետ և մեր բոլոր պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին հաջողություններ եմ մաղթում այս գործունեության դաշտում», – նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ վերջին տասնամյակում սպառողների իրավունքների պաշտպանության դաշտում բավական ակտիվ աշխատող հասարակական կազմակերպություններ են ձևավորվել, որոնց աշխատանքը միանշանակ պետք է դրական համարել, և կառավարությունը պատրաստ է համագործակցել այդ կազմակերպությունների հետ:

«Մենք նաև միտված ենք էականորեն բարձրացնել պետական այն մարմինների աշխատանքի որակը, որոնք առնչություն ունեն սպառողների իրավունքների պաշտպանության հետ: Իհարկե, մեծ հաշվով բոլոր պետական մարմինների գործունեությունը կապ ունի սպառողների իրավունքների պաշտպանության հետ, ինչը նշանակում է, որ պատրաստվում ենք բոլոր պետական մարմինների աշխատանքի որակը բարձրացնել»,– եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը նաև դիտել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ պատրաստված ֆիլմը:

***

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովը Երևանում անցկացվում է արդեն 3-րդ անգամ, միջոցառման այս տարվա կարգախոսն է «Իրազեկ սպառող՝ առողջ հասարակություն»: Համաժողովի նպատակն է ամրացնել սպառողի դիրքերը՝ իր իրավունքների մասին իրազեկելով և կրթելով նրան, մասնավորապես՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրային վերահսկողությունը մեխանիզմների մեծացման, սննդի շղթայում գործող տնտեսվարողների գործունեության բարելավման, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության և այլ հարցեր: Անցկացվելու է նաև մրցանակաբաշխություն՝ «Ակտիվ և իրազեկ սպառող», «Սննդամթերքի անվտանգության ոլորտը լավագույնս լուսաբանած լրագրող», «Ամենաակտիվ հասարակական կազմակերպություն՝ ըստ Max Monitor-ի վերլուծության» անվանակարգերում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

11:10 01.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ,Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա […] ...

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

11:04 01.07.2025

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև […] ...

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

BACK_TO_TOP