Հիվանդին վնաս հասցնելու մեջ մեղադրվող հայ պլաստիկ վիրաբույժը ստի դետեկտորի թեստ է անցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Հիվանդին վնաս հասցնելու մեջ մեղադրվող հայ պլաստիկ վիրաբույժը ստի դետեկտորի թեստ է անցել

16:40 15.03.2019

Հայաստանցի պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող Անդրեյ Մալախովի թոք շոուի ժամանակ պատմել է իրեն հասցեագրվող մեղադրանքի մասին:

Ստեփանյանը մեղադրվում է Կարոլինա Սարգսյանի առողջությանը լուրջ վնաս պատճառելու համար:  Ստեփանյանը պլաստիկ վիրահատության էր ենթարկել Կարոլինային:

Վիրաբույժի խոսքերով` վիրահատությունը հաջող է անցել, հաջորդ օրը ինքը մաքրել է վերքերը և երկու օրով մեկնել Հայաստան:
Ստեփանյանը, որը երեք ամսով հայտնվել է «Բուտիրյան» բանտում, նշել է, որ Կարոլինայի վիճակի վատթարացման համար մեղավորները Մոսկվայի կլինիկայի ղեկավարն ու անեսթեզիոլոգն են:

Ըստ Ստեփանյանի` նրանք են հետվիրահատական շրջանում սխալ դոզավորմամբ դեղեր նշանակել, իսկ ինքը այդ ամենից նույնիսկ տեղյակ չի եղել: Մինչդեռ Կարոլինան նշել էր, որ տեղի ունեցածի համար պատասխանատու է համարում վիրաբույժին, նաև հայտարարել, թե Ստեփանյանի հարազատներից սպառնալիքներ է ստացել:

Մալախովի թոք շոուի ժամանակ Ստեփանյանը թեստ է անցել ստի դետեկտորով: 6 հարցերից երկուսին է նա ճիշտ պատասխանել:

Հիշեցնենք, որ Կարոլինա Սարգսյանը վիրահատվել էր 2018 թվականի նոյեմբերին: Երկու օր անց աղջիկը հայտնվել էր կոմայի մեջ: Բժիշկները նրա կյանքը փրկելու համար պայքարել էին 9 օր:

Հարուցվել էր քրեական գործ վիրաբույժի, կլինիկայի ղեկավարի և անեսթեզիոլոգի նկատմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

13:11 01.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

Երևանում հուլիսի 1-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։ Մարզերում հուլիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...

Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի.․ քննարկում ԱԺ-ում

13:05 01.07.2025

Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի.․ քննարկում ԱԺ-ում

Ազգային ժողովում քննարկվում է«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ ներհամայնքային տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվելու համար։ Նախագծի համաձայն՝ սահմանվում է 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից։ Այն […] ...

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

13:00 01.07.2025

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – ասել է նա լրագրողներին: ...

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSport

13:00 01.07.2025

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSport

GiveMeSport պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակում են նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ GiveMeSport-ի 1. Լամին Յամալ («Բարսելոնա»), 2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 5. Ռաֆինյա («Բարսելոնա»), 6. Հարի Քեյն («Բավարիա), 7. […] ...

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

12:53 01.07.2025

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը երկու տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների, լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել: Շահութահարկի մարժան հանվում է: Կարգավորումները՝ այստեղ: Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից, եւ […] ...

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

12:45 01.07.2025

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...

BACK_TO_TOP