21:18 15.03.2019
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռազմաբազայից Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու բողոքի քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ անգամ է չի կայանում:
Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները ռուս զինծառայողին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին միջնորդություն էին ներկայացրել նախաքննական մարմնին, որը մերժել էր, որպես հիմնավորում ներկայացնելով այն, որ կխախտվի Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը: Մերժումը բողոքարկել են դատարանում, իսկ բողոքի քննություն, որպես այդպիսին, դեռ տեղի չի ունեցել նիստերին քննիչի բացակայության և նոր դատախազի ներգրավելու պատճառով:
Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքի քննության երկրորդ նիստն էր, որն այսօր կես ժամ ուշացումով մեկնարկեց: Փոխվել էր գործում ներգրավված պետմեղադրողը: Նախորդն արձակուրդում է:
Նիստը սկսվեց նոր պետմեղադրողի միջնորդությամբ, որով ժամանակ էր խնդրում բողոքի նյութերին ծանոթանալու համար: Տուժողի իրավահաջորդի փաստաբանն էլ սա որակեց ընդամենը բողոքի քննությունը ձգձգելու պատրվակ: Բողոքի բովանդակությունը, ըստ փաստաբան Արայիկ Զալյանի, ծավալուն չէ, ծանոթանալու համար մի քանի ժամն էլ, ըստ նրա, բավարար է:
«Արհեստականորեն գործի քննությունը ձգձգելու ինչ-որ միտում ունի դատախազությունը: Չգիտեմ, թե դա ինչով է պայմանավորված՝ գործի ավարտը հայտարարելով, կամ չգիտեմ ինչով: Ամեն դեպքում այսօրվա դատական նիստին հանպատրաստի ներկայացան նմանատիպ գործով և այն պատճառաբանությամբ, թե դատախազը արձակուրդում է: Իրենք պետք է տեղյակ լինեին, որ տվյալ անձը արձակուրդի մեջ է և պետք է պատրաստված գային դատական նիստին »,- SHANTNEWS.am-ին ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:
Ջուլիետա Ղուկասյկանին ծեծելով մահվան հասցնելու գործի նախաքննությունն ավարտական փուլում է, այսինքն` շուտով դատարան կհասնի: Մինչ այդ կարևոր է, որ դատարանն ավարտի տուժողի իրավահաջորդների բողոքը` ռուս զինծառայողին քրեակատարաողական հիմնարկ տեղափոխելու մասին: Դատարանի որոշումից է կախված, թե Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործը կքննվի Շիրակի մարզի առաջին ատյանի՞ դատարանում, թե՞ նույն դատարանի կողմից, բայց ռուսական ռազմաբազայի տարածքում, ինչպես Պերմյակովի դեպքում էր:
«Ես հույս ունեմ, որ մեր դատարանները կգործեն օրենքի սահմաններում, և մենք չենք հայտնվի այդ իրավիճակում»,- ասել է Արայիկ Զալյանը:
Դատարանը հետաձգելու միջնորդությունը բավարարեց , բայց այսօրվա նիստում հասցրեց նաև որոշում կայացնել, որը վերաբերում էր դատական նիստերի լուսաբանմանը: Նիստը փակ ու առանց տեսախցիկների անցկացնելու հիմքեր չկան, ըստ այդմ՝ տեսանկարահանումը դատարանը թույլատրեց:
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...