Ինչ են ֆիքսել տեսախցիկները Ջուլիետա Ղուկասյանին ծեծի ենթարկելու օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+26.09 oC

Ինչ են ֆիքսել տեսախցիկները Ջուլիետա Ղուկասյանին ծեծի ենթարկելու օրը

22:35 15.03.2019

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի նախաքննությունն ավարտական փուլում է:

Հիշեցնենք, որ 54 ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը: Իսկ դեպքը տեղի է ունեցել Սլաբոտկա կոչվող թաղամասում: Դեպքին հաջորդած օրերին հայտնի դարձավ, որ կնոջը ծեծելու պահը ֆիքսել են փողոցում գտնվող տեսախցիկները: Իսկ թե ինչ է պարզ դարձել այդ տեսաձայնագրություններից, այսօր լրագրողներին ներկայացրել է Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը: Նախաքննական մարմինը նրան թույլատրել է տեսնել տեսաձայնագրության առանձին հատվածներ:

«Տեսախցիկները լրիվ ցույց չեն տվել, թե ով է եղել ծեծողը: Ինձ ցույց են տվել նկարահանման մի քանի դրվագներ, որտեղ երևում է, որ պատի կողմից ինչ-որ երիտասարդ է մոտենում, մամայիս հետևից 2 ոտք գնում է ու տեսախցիկն անջատվում է: Այդ տարածքում 100 հատ տեսախցիկ կա, մի՞թե միայն այդ մեկն էր ֆիքսել:  Ծեծի ենթարկելու պահը տեսախցիկներով ֆիքսված է,  ես չեմ տեսել»,- ասել է Ջուլիետա Ղուկասյանի դուստրը:

Անահիտ Ղուկասյանը  թաղամասի բնակիչներից մեկն է Ջուլիետա Ղուկասյանի համար շտապ օգնություն կանչել , որն էլ նրան տեղափոխել է Գյումրի կենտրոն: Իսկ հիվանդանոցում , ըստ Անահիտ ղուկասյանի, ինքը մորը տեսնելու հնարավորություն չի ունեցել:

«Մեզ ասացին, որ մայրս մահացել է, հետո իմացանք, որ այդ ժամանակ դեռ կենդանի է եղել և 30 րոպե անց է մահացել: Այս մասին մեզ ասել է մայրիկիս գործընկերը, ում թույլատրել էին մտնել նրա մոտ՝ վերակենդանացման բաժանմունք: Ես նրա դուստրն էի, ինձ չթույլատրեցին անգամ ընդունարանում մնալ, իսկ գործընկերոջը թույլ են տվել մինչև վերակենդանացման բաժանմունք հասնել: Երբ մեզ էլ հաջողվեց վերակենդանացման բաժանմունք հասնել, մայրիկիս գործընկերն արդեն դուրս էր գալիս ու ոստիկանները նրան տարան: Այդպես էլ չիմացանք, թե ինչ էր մայրիկս խոսել կամ ասե՞լ էր ինչ-որ բան»,- ասել է Անահիտ Ղուկասյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին նախաքննության ընթացքից շատ բան դեռ հայտնի չէ: Պարզ է միայն, որ կնոջ մահվան պատճառը գլխին հասցված հարվածներն են եղել: Քանի հարված է հասցվել, սա դատաբժշկական փորձաքննությամբ էլ, ըստ փաստաբանի, չի պարզվել: Իսկ որն է եղել Ջուլիետա Ղուկասյանին ծեծելու դրդապատճառը: Պաշտոնական վարկածներ, որպես այդպիսին, չկան: Նրա դուստրը պնդում է՝ ռուս զինծառայող իրենց ծանոթների շրջանակում չի եղել:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400  թեքահարթակ

23:59 22.07.2025

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

23:56 22.07.2025

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

Հուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

23:53 22.07.2025

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները

23:51 22.07.2025

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

23:49 22.07.2025

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...

Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրը

23:46 22.07.2025

Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...

BACK_TO_TOP