Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել

17:04 15.03.2019

Արարատի մարզի Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել։ Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից:

«Բանն այն է, որ ողջամիտ կասկածներ կան, որ պետական սեփականություն հանդիսացող դպրոցի շենքը Ավշար համայնքի ղեկավար Ս. Գրիգորյանի կողմից վերածվել է համայնքային սեփականության, որից հետո այն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վաճառվել է Ավշար համայնքի գյուղապետ Ս. Գրիգորյանի աղջկան, ով այդ նույն շենքը հանձնել է վարձակալության նույն համայնքին։

Սույն գործը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ էլեկտրոնային հայտարարությունների հարթակում հանդիպեցինք շենքը վաճառելու վերաբերյալ հայտարարությանը (Հայտարարության լուսանկարը տես ստորև)։ Հայտարարությունը կայքում տեղադրվել է ոմն Ռ․ Գաբրիելյանի կողմից։

Մեր գնահատմամբ և, ըստ Հիմնական միջոցների հաշվեկշռման մատյանի, 1995թ. մարզային «Ժողկրթբաժնի» առկայության պարագայում «հին դպրոցի շենքը» հանդիսացել է պետության սեփականությունը և հաշվառված է եղել դպրոցի հաշվեկշռում։

Այնուհետև ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավարը 30.09.2002թ. դիմել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավարին՝ հայտնելով, որ ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ՝ Ավշար համայնքի սեփականությանն է հանձնվել համայնքի վարչական տարածքում գտնվող հին դպրոցի շենքը, որը գտնվում է Ավշարի գյուղապետարանի հաշվեկշռում: Խնդրել է հիմք ընդունել համապատասխան փաստաթղթերը և վերը նշված շինության նկատմամբ կատարել պետական գրանցում:

Նշված որոշման թիվ 2-րդ հավելվածում Ավշար համայնքին հատկացվող գույքի ցանկում «հին դպրոցի շենքը» որպես գույքային միավոր նշված չէ, ինչը նշանակում է, որ այն չէր կարող ենթարկվել սեփականության իրավունքի պետական գրանցման Ավշար համայնքի անունով: Ցանկում սև գույնով հատուկ ընդգծված պատգամավորների գյուղական խորհրդի գործկոմին պատկանող մեքենասարքավորումների և այլ գույքի ցանկը Ավշարի գյուղապետի կողմից իր դիմումին կից չի ներկայացվել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Վեդու տարածքային ստորաբաժանմանը, ուստի այդ գույքի ցանկում ընդգրկված լինելու հիմքով ևս «հին դպրոցի շենքը» չէր կարող ենթարկվել սեփականության իրավունքի պետական գրանցման Ավշար գյուղական համայնքի անունով:

Հատկանշական է, որ 2007 թվականին «հին դպրոցի շենքը» Ավշարի գյուղապետի կողմից աճուրդ վաճառքի է հանվել։ 2007-ին Ավշար համայնքի ղեկավարի և Պերճ Յուրիկի Միրզոյանի միջև, ով, մեր ունեցած տեղեկություններով, եղել է Ս. Գրիգորյանի օգնական-վարորդը, պայմանագիր է կնքվել և Կադաստրում կատարվել է սեփականության իրավունքի գրանցում։ Իսկ արդեն 2014 թվականին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր է կնքվել Պերճ Յուրիկի Միրզոյանի և Հասմիկ Սուրիկի Գրիգորյանի միջև, ով, մեր ունեցած տեղեկություններով, Ավշարի համայնքապետի դուստրն է։ Այսպիսով՝ «հին դպրոցի շենքի» և այն սպասարկող հողամասի սեփականատեր է դարձել Հասմիկ Սուրիկի Գրիգորյանը։

Դրանից հետո՝ 2014-ին, Հասմիկ Սուրիկի Գրիգորյանը «հին դպրոցի շենքը» վարձակալության հիմունքներով տվել է Ավշար գյուղական համայնքի «Մշակութային և ընդհանուր սպասարկման բյուջետային հիմնարկ» ՀՈԱԿ-ի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը: Ամսական վարձակալական վճարի չափը կազմել է 120.000 ՀՀ դրամ: Սակայն, մեր տեղեկություններով, շենքն այդպես էլ չի ծառայել իր նպատակներին։ Վերոնշյալ պայմանագիրը դադարեցվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին։

Մեր գնահատմամբ՝ հայտնաբերված հանգամանքներում և փաստերում կարող են առկա լինել ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, Քրեական օրենսգրքով հետապնդելի արարքներ, ուստի հավաքագրված տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն ՝ քննություն իրականացնելու, մեղավորներին ի հայտ բերելու և պատժելու, ինչպես նաև դրա արդյունքում պատճառված վնասը վերականգնելու նպատակով»,- ասված է մարզպետարանի հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP