18:59 15.03.2019
Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի թիմի հետ համատեղ ՊՆ վարչական համալիրում անցկացրել է Բարեվարքության ամրապնդման ծրագրի բարձրաստիճան առաջնորդների օրվա խորհրդաժողով՝ նվիրված բարեվարքության և լավ կառավարման բարեփոխումների հարցերին:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ՝ բարեվարքության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները՝ որպես կայուն բարեփոխումների համար կարևոր գործոններ ուսումնասիրելու նպատակով:
Քննարկման հիմնական թեման էր առաջնորդների առանցքային դերը բարեփոխումների խթանման գործում: Ներկայացվել է նաև ՀՀ ՊՆ համագործակցությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի հետ:
Խորհրդաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաև քաղաքական մակարդակում փոփոխությունների համար անհրաժեշտ նախապայմաններ ստեղծելու հարցին: Կարևորվել է ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում բարեվարքության սկզբունքների ներառումը, ինչը կխթանի բարեվարքության բարեփոխումները քաղաքական մակարդակում և կամրապնդի բարեվարքության մշակույթը:
Խորհրդաժողովը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի` Հայաստանում տեղի ունեցած առաջին բարձրաստիճան միջոցառումն էր 2013 թվականից՝ ծրագրին ՀՀ պաշտպանության նախարարության միանալուց ի վեր: 2016-ին ՆԱՏՕ-ն, պաշտպանության նախարարության կողմից լրացված ինքնագնահատման հարցաշարի առավել խորը և հանգամանալից ուսումնասիրության նպատակով, իրականացրեց փորձագիտական խմբի այց Հայաստան: Ինքնագնահատման գործընթացը և փորձագիտական վերանայումը Բարեվարքության ամրապնդման ծրագրի հիմնաքարն են և հիմք են ապահովում թե´ ինստիտուցիոնալ, և թե´ անհատական մակարդակներում բարեվարքության և լավ կառավարման հարցերում ՆԱՏՕ-ի հասցեական աջակցությունից օգտվելու համար:
Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարարության, Անվտանգության խորհրդի, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, Զինվորական դատախազության, Քննչական կոմիտեի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, արտաքին գործերի նախարարության, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և փորձագետներ: Միջոցառման ավարտին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին է հանձնվել Բարեվարքության ամրապնդման ծրագրի ինքնագնահատման լրամշակված հարցաշարը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացված Բարեվարքության ամրապնդման ծրագրի բարձրաստիճան առաջնորդների օրվա խորհրդաժողովի ավարտին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին և միջազգային փորձագետներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...