Գյումրիի հեղեղատարը դարձել է աղբատար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+26.09 oC

Գյումրիի հեղեղատարը դարձել է աղբատար

16:04 16.03.2019

Կենցաղային ու շինարարական աղբ, իսկ ամենաշատը` պլաստիկե շշեր: Սա այն ամենն է, ինչ կարելի է գտնել Գյումրի գետակում:  Հեղեղատարը վաղուց նաև աղբատար է դարձել: Վիճակն ավելի է վատանում գարնանը՝ ձնհալի ժամանակ, երբ հեղեղատարը վարարում է, իր հետ տիղմ ու աղբ բերում և կուտակում դժվարանցանելի հատվածներում, ինչի հետևանքով գետակի հարևանությամբ գտնվող տներում խոնավություն ու նստվածքներ են առաջացել:

Գյումրի գետակը հոսում է Գյումրիի ավտոկայանի Բանավան և Սլաբոտկա թաղամասերի մեջտեղով, որոնց միացնում է մի կամուրջ: Ինչ թափվում ու հայտնվում է Գյումրի գետակում,  կուտակվում է այս հատվածում, որովհետև կամուրջը ջրից շատ բարձր չէ:

Ջրում պլաստիկե շշերի բազմազանություն է, այնտեղ կարելի է տեսնել նույնիսկ անկողնային պարագաներ: Մեկի անպետք բարձն է գետում հայտնվել, մյուսի` ներքնակը: Տեսարանը տարվա բոլոր եղանակներին անփոփոխ է: Առնետները հարակից տների նկուղներն են լցվում,  իսկ խոնավությունը հիմքերն է քայքայում: Գետակի հարևանությամբ գտնվող տներում նստվածքներ են առաջացել: Գետի հունը բարձր է, ձնհալի ու անձրևի ջրերը տներն են լցվում: Ձեռքի աշխատուժին ձկնորսական հարմարանքներն են օգնում: Գյումրիի կոմունալ տնտեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ձկնորսական ցանց է ձեռք բերել, ասում է` սիրում է ձկնորսություն, բայց սա ոչ թե ձուկ, այլ պլաստիկե շշեր որսալու համար է:

«Տարին մի քանի անգամ պլաստիկե շշերից մաքրում ենք, որ տեղումներից հետո խնդիրներ չառաջանան: Շատ տեղամասերում տեխնիկա չի կարող աշխատել, ձեռքով ենք մաքրում: Սա առաջին խնդիրն է, որ առաջացել է մեր մոտ: Բնակիչներն ալարում են հասնել աղբամանի մոտ, աղբը նետում են գետակը: Ձկնորսական ցանց ենք գնել, հարմարեցրել: Դրանով շշերն ենք հանում գետից»,- Shantnews-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը:

Ցանցն օգտագործելու են պլաստիկե շշերը գետից դուրս հանելու համար, իսկ ընդհանուր առմամբ գետի հունը մաքրելու անհրաժեշտություն կա, որն անցած տարի կատարվել է գետակի երկու հատվածներում՝ Գերցենի և Վազգեն Սարգսյան փողոցներում: Սա փողոցաշինական մեծ ծրագրի շրջանակներում էր: Շինարարները մայթներն ու փողոցները չհասցրեցին հիմնանորոգել, բայց Գյումրի գետակի առանձին հատվածների հունը գոնե մաքրեցին ու լայնացրին: Ամբողջ գետակի հունը մաքրելու համար քաղաքապետարանը սպասում է տեխնիկայի ձեռքբերմանը: Գյումրի գետակի մաքրությունը սուբվենցիոն հայտ կազմելու առիթ է դարձել: Գյումրիի քաղաքապետարանի սուբվենցիոն 4 հայտերից մեկը Գյումրի գետակը մաքրելու համար էքսկավատոր ձեռք բերելու մասին առաջարկն է: Հայտերը դեռ քննարկվելու են կառավարության կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400  թեքահարթակ

23:59 22.07.2025

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

23:56 22.07.2025

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

Հուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

23:53 22.07.2025

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները

23:51 22.07.2025

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

23:49 22.07.2025

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...

Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրը

23:46 22.07.2025

Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...

BACK_TO_TOP