Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Կարեն Ղազարյանի ճակատագրի հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Կարեն Ղազարյանի ճակատագրի հարցը

19:34 18.03.2019

Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

Բարձր գնահատելով առաքելության ընթացքում կատարած ծավալուն աշխատանքը` Դավիթ Տոնոյանը հաջողություն է մաղթել Զուրաբ Բուդուլիին հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու առաջիկա անելիքները:

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրներ:

Կողմերն անդրադարձել են նաև 2018թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած և ս.թ. փետրվարի 27-ին Ադրբեջանի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին՝ կարևորելով Երևանում և Բաքվում Կարմիր խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը վերջինիս կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

13:35 02.08.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

13:14 02.08.2025

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

BACK_TO_TOP