16:26 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հարց ուղղվեց` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հնարավո՞ր է համախմբի նաև երրորդ նախագահին:
«Ես ձեզ ասեմ, որ որևէ բարդություն և խնդիր չեմ տեսնում, եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն, և՛ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հարցնելու, և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, Էդվարդ Նալբանդյանին, որևէ մեկին, դրա համար որևէ բարդություն չկա, այսինքն՝ ընդհանրապես իմանալը, տեղեկանալը, սովորելը ես համարում եմ ամենակարևոր հատկանիշները:
Մինչև հիմա, անկեղծ ասած, դրա անհրաժեշտությունը չի ծագել: Ես ասացի, որ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում ենք խնդրել, հրավիրել ենք, նա մեզ ներկայացրել է բանակցային գործընթացը, եթե հենց այդ քննարկման արդյունքում անհրաժեշտություն ծագի, որ պետք է Սերժ Սարգսյանին բան հարցնել, կհարցնեինք, վաղը կարող է ծագի անհրաժեշտություն Քիվեսթի հետ կապված բան հարցնելու, Ռոբերտ Քոչարյանից կհարցնեմ, Լիսաբոնի կամ Բուդապեշտի մասին, եթե անհրաժեշտություն լինի, Լևոն Տեր-Պետրոսյանին կհարցնեմ: Կարող է ծագի անհրաժեշտություն բոլորին հավաքել, հարցնել, դրան էլ կգնամ, ոչ մի բարդություն չկա: Ես, իհարկե, չգիտեմ` նրանցից ով կցանկանա իմ հարցին պատասխանել, բայց ես կհարցնեմ»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ հայտնելով, որ և՛ հարցնելը, և՛ չհարցնելն ինքնանպատակ չեն:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...