Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+31.09 oC

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին

12:34 20.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկում է Եվրո-2024-ը

16:49 14.06.2024

Մեկնարկում է Եվրո-2024-ը

Գերմանիայում այսօր մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնությունը։ Բացման հանդիպումը կկայանա Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում, որտեղ տանտերերը կմրցեն Շոտլանդիայի հավաքականի հետ։ Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 24 հավաքականներ, որոնք բաժանվել են 6 խմբի։ Փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված թիմերը, ինչպես նաև լավագույն արդյունքով երրորդ տեղերը գրաված 4 հավաքականներ։ Եվրոպայի […] ...

Աղետի գոտում առկա բոլոր խնդիրներին անհրաժեշտ է արագ արձագանքել. վարչապետն անդրադարձել է հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին

16:30 14.06.2024

Աղետի գոտում առկա բոլոր խնդիրներին անհրաժեշտ է արագ արձագանքել. վարչապետն անդրադարձել է հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին

Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է աղետի գոտում՝ հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին և նշել. «Մեր խնդիրն է առաջին փուլով նախ օգնել, որպեսզի ջրհեղեղից տուժած այն բնակիչները, որոնք տարհանվել են, հնարավորինս արագ իրենց բնակարանները վերադառնան: Մենք նրանց պետք է աջակցենք բնակարանների վերանորոգման և նվազագույն կահավորման հարցում: Երկրորդ՝ պետք է տնտեսվարողներին օգնենք, աջակցենք: Այստեղ էլ խոսել […] ...

Կնվազեցվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռը

16:23 14.06.2024

Կնվազեցվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռը

Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառությունները: Արդյունքում ակնկալվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի իրացման մասով ապահովել դրա իրականացման հնարավորությունը՝ նախատեսելով բացառություններ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և […] ...

Եթե ես հավաքականում եմ, ապա ծույլ չեմ. Իտալիայի հավաքականի հարձակվողն արձագանքել է Սպալետիի խոսքերին

16:17 14.06.2024

Եթե ես հավաքականում եմ, ապա ծույլ չեմ. Իտալիայի հավաքականի հարձակվողն արձագանքել է Սպալետիի խոսքերին

Բերգամոյի «Ատալանտայի» հարձակվող Ջանլուկա Սկամական արձագանքել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հայտարարությանը: Ավելի վաղ 65-ամյա մասնագետը 25-ամյա ֆուտբոլիստին ծույլ էր անվանել: «Չգիտեմ, թե ինչու է մարզիչն այդպես ասել: Եթե ես հավաքականում եմ, ապա ծույլ չեմ: Միգուցե նա այդ բառերի տակ այլ միտք է նկատի ունեցել: Կարծում եմ՝ Սպալետին դրանով փորձել է մոտիվացնել ինձ: […] ...

Բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր. ՀՀ ԱԳՆ

15:53 14.06.2024

Բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր. ՀՀ ԱԳՆ

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: «Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,֊նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հաղորդագրության մեջ: ...

Արյուն է հանձնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

15:49 14.06.2024

Արյուն է հանձնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Արյուն են հանձնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, «Յոլյան» արյունաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը: Ակցիային միացել են նաև տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ և օտարերկրացիներ: Անահիտ Ավանեսյանը զրուցել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ և նշել, որ երկրի արյան պաշարները համալրելու կարիք միշտ կա, իսկ արյուն տալով` ոչ միայն […] ...

BACK_TO_TOP