13:33 20.03.2019
Գրավատների ներկայացուցիչների հետ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ պատգամավորները հետաքրքրվեցին, թե ի՞նչ հաշվարկներ ունեն նրանք: Եթե անընդունելի են պետության ներկայացրած պահանջները, ապա որո՞նք են իրենց առաջարկները: Պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց.
«Խնդիրն այն է, որ պետք է հասկանանք, եթե 60 անգամ ենք բարձրացնում, շուկայում ի՞նչ խաղացողներ են մնում, ի՞նչ է լինում նրանց հետ, 40 անգամ ենք բարձրացնում, ի՞նչ է լինում, և գտնենք այն կետը, որը ռացիոնալ է, բայց որ 97 թ-ի համեմատ կյանքը զարգացել է, և ծառայությունը թանկացել է, փոփոխման համար պատճառ կա, սա վստահաբար կա, բայց էն թիվը, որ դրված է, դա էլ իմ համոզմամբ` նվազեցնելու է ոլորտի գրավչությունը»:
Իսկ Արկադի Խաչատրյանին հետաքրքրում էր, թե ըստ գրավատների ներկայացուցիչների՝ ի՞նչ չափով պետք է պետությունը բարձրացնի պետտուրքը, որ ընդունելի լինի նրանց համար:
«Ունե՞ք արդյոք հաշվարկ, թե որն է նվազագույն շրջանառության շեմն այսօրվա շահութաբերության պայմաններում, որից ցածր հնարավոր չէ գործունեությունը շարունակել, և ունե՞ք վերլուծություն, թե շեմից բարձր քանի կազմակերպություն կա գործող ՀՀ շուկայում»:
Գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանը պատասխանեց. «Կա, օրինակ, ոսկով դրված այսքան գրավների քանակ, բայց առանձնացված չէ, թե գրավատնային գործունեությամբ զբաղվողներինն ինչքան է, դրա համար հնարավոր չէ թիվ ասել, բայց Կենտրոնական բանկի ներկայացուցիչները կունենան այդ տվյալները»:
Արկադի Խաչատրյանի կարծիքով՝ պետք է ճիշտ հաշվարկ ներկայացնեն գրավատները, առանց որոնց հնարավոր չէ կողմնորոշվել, քանի որ ամենալավն իրենք են տիրապետում իրավիճակին:
«Ճիշտ կլիներ այդ հաշվարկն անեիք, հիմնավորեիք, առանց այդ հաշվարկի հնարավոր չէ գործողություններ անել: Իրական պատկերին ամենալավը տիրապետում եք դուք, վերահսկող մարմինն ունի միայն փաստաթղթեր, բայց շատ կարևոր է ձեր մոտեցումը, և վատ է, որ չեք ներկայացնում մեզ, որպեսզի պատկերացում ունենանք»,- ասաց նա:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...