17:33 22.03.2019
Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հանդես է եկել զինվորական ծառայությունից հոգևորականների հրաժարվելու օրենսդրական նորմերի վերացման նախաձեռնությամբ, ինչը վրացական հասարակությունում լուրջ սկանդալի պատճառ է դարձել:
«Զինվորական ծառայության մասին» գործող օրենքի համաձայն` բանակում զինծառայության ժամկետը հետաձգել կարող են հոգևորականներն ու Աստվածաբանության ակադեմիայի ուսանողները: Մինչդեռ Սեսիաշվիլիի նախաձեռնությամբ նախատեսվում է պարտադիր զինծառայություն բոլոր դավանանքների հետևորդների համար,բացի Վրաստանի ուղղափառ եկեղեցու հոգևորականների, ովքեր ունեն ԶՈՒ-ում չծառայելու կոնկորդատ:
Օրենսդրական այս նախաձեռնությունը հոգևորականության շրջանում գնահատվել է որպես կրոնական խտրականության դրսևորում:
«Մենք դեմ չենք պարտադիր զինծառայության օրենքին և նրան մեր մասնակցությանը: Դեմ ենք խտրական մոտեցումներին: Պետությունը պետք է ապահովի երկրի անվտանգությունը, սակայն ոչ կրոնական խտրականության միջոցներով»,- հայտարարել է վրացի մահմեդականների միության նախագահ Տարիել Նակաիձեն:
«Ուղղափառ եկեղեցու գերակա դերը պայմանավորված է կոնկորդատով, և դա իմ իրավասության տիրույթում չէ: Ինչ վերաբերում է իմ հեղինակած օրենքի նախագծին, ապա, բոլոր եկեղեցիների հոգևորականների համար առավելությունները վերացվում են, որովհետև, եթե այսպես շարունակվի, մենք զորակոչ չենք ունենա՝ վտանգին, մարտահրավերներին ու տոտալ հարձակումներին դիմակայելու համար: Սա պետության պաշտպանության սկզբունքն է: Պարտավոր ենք ենթարկվել: Բոլոր առավելությունները չեղարկվում են»,- հայտարարել է վերոհիշյալ օրենքի նախաձեռնող Իրակլի Սեսիաշվիլին:
Խորհրդարանի նախաձեռնած օրինագծին անդրադարձել է նաև Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը:
«Պարտադիր զինվորական ծառայությունից հոգևորականների ազատումը սովորական պրակտիկա է, և մենք սատարում ենք դրան: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս պրակտիկան չօգտագործվի կեղծ կրոնավորների կողմից իրենց նեղ շահերի համար, ինչն իրենից ներկայացնում է կրոնական մանիպուլյացիա և հակապետական գործողություն»,- ասված է պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ:
«Գիրչի» կուսակցության սկանդալային առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն շարունակում է պարտադիր զինվորական ծառայությունը համարել «անբարո, օրինականացված ստրկություն»: Ի պատասխան իր կուսակցությանն ուղղված քննադատությանը՝ հրապարակել է ներկա և նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնավարած անձանց երկար ցանկ, որոնց որդիները տարբեր պատրվակներով խուսափել են պարտադիր զինծառայությունից:
Քաղաքական լարվածությունից խուսափելու նպատակով խորհրդարանն անորոշ ժամկետով կասեցրել է օրենքի քննարկումները:
15:40 04.07.2025
Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվիԴավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...