18:33 20.03.2019
ՀՀ Արարատի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել Ավշար համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմի հետ հանդիպման վերաբերյալ: Հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը։
«Արարատի մարզպետը լսեց դպրոցական անձնակազմի անդամներից յուրաքանչյուրի բողոքը, վստահեցրեց՝ Ավշարի դպրոցում տեղի ունեցող գործընթացի մասին առաջին իսկ օրվանից զեկուցվել է իրեն, այն իր ուշադրության կենտրոնում է։ Նա խնդրեց առաջացած խնդիրները չտանել բամբասանքի դաշտ, այլ խոսել օրինական հիմքերով։ Դպրոցի ուսուցիչները միաձայն պնդեցին` իրավական հիմք չունի իրենց բողոքը, ներկա տնօրեն Հերմինե Անդրեասյանը վիրավորել է իրենց՝ որպես մանկավարժ։ Նրանց խոսքերով՝ ի սկզբանե տնօրենի հետ խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ վերջինս փորձել է աշխատանքից ազատել դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն արձանագրեց՝ ո՛չ Գայանե Մարտիրոսյանը, ո՛չ դպրոցից որևէ այլ ուսուցիչ առանց հիմքի ազատված չէ և չեն էլ կարող կամայական սկզբունքով ազատումներ լինել։
Ինչ վերաբերում է լուրերին, թե դպրոցի տնօրենը մարզպետի բարեկամուհին է, Գարիկ Սարգսյանը ևս մեկ անգամ հերքել է այդ հանգամանքը՝ ասելով, որ ազգակցական որևէ կապ չունի վերջինիս հետ:
Անդրադարձ է կատարվել նաև այն լուրերին, ըստ որոնց՝ Հերմինե Անդրեասյանը ցանկացել է դպրոցի փոխտնօրեն դարձնել իր մտերիմ ընկերուհուն՝ Աստղիկ Հարությունյանին, ով մարզպետ Սարգսյանի մորաքրոջ հարսն է: Արարատի մարզպետը նշել է, որ Աստղիկ Հարությունյանը մարզի մեկ այլ դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի, իր կողմից նրան փոխտնօրեն նշանակելու որևէ կարգադրություն չի եղել։
«Երբեք չէի չարաշահի իմ պաշտոնեական դիրքն ու չէի անտեսի երկրի օրենքները։ Նորից եմ կրկնում՝ որևէ մեկը կամայական սկզբունքով չի ազատվի դպրոցից»,- ասել է մարզպետը՝ հավելելով, որ որևէ ուղղորդում չի եղել նաև դպրոցի տնօրենի ընտրության ժամանակ:
Այդ հանգամանքը հաստատել են նաև դպրոցական խորհրդից ընտրություններին մասնակից մանկավարժները։
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Գարիկ Սարգսյանը կոչ է արել րոպե առաջ վերադառնալ դպրոց, շարունակել դասապրոցեսը, չխախտել երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը։
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն էլ իր հերթին խորհուրդ տվել անցնել աշխատանքի, վերականգնել դպրոցի բնականոն աշխատանքը, քանի որ երեխաներն արդեն բավական շատ դասաժամեր են բաց թողել։
Ինչ վերաբերում է դպրոցում ոստիկանների ներկայությանը, ապա ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը մեկնաբանեց, որ ոստիկանությունը դպրոցում ստեղծված իրավիճակի առաջին իսկ օրից այնտեղ ունեցել է իր ներկայացուցիչներին, քանի որ ոստիկանների պարտքն է պաշտպանել հասարակական կարգը։
Քննարկման մասին կզեկուցվի նաև ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին։ Մարզպետարանն ու ՀՀ ԿԳՆ-ն կփորձեն, որքան հնարավոր է շուտ, համատեղ լուծումներ գտնել։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Ավշարի դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը SHANTNEWS.am-ին ասել էր, որ հանդիպման ժամանակ ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն եկել: Իրենք շարունակում են պահանջել տնօրենի հրաժարականը, իսկ մարզպետարանում ասել են, որ հրաժարականի համար իրավական հիմքեր պետք է ներկայացնեն:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն18:12 12.06.2025
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Ընդգծելով Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա համագործակցության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները բազմաոլորտ բնույթ ունեն՝ ընդգրկելով արդարադատության համակարգի գրեթե բոլոր ուղղությունները։ Նախարարն անդրադարձել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին, սահմանադրական բարեփոխումներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ ընդգծելով Եվրոպայի […] ...
18:07 12.06.2025
Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված […] ...
17:55 12.06.2025
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ մեկնել է ԱՄՆ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանըՀունիսի 15-ին կմեկնարկի ՖԻՖԱ-ի նոր մեգամրցաշարը՝ Աշխարհի ակումբային առաջնությունը: 32 ակումբ կմասնակցի, 63 խաղ կկայանա, ռեկորդային մրցանակներ կլինեն: Միլանի «Ինտերը» մասնակցելու է տարվա կարևորագույն այս մրցաշարին: Միլանյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն մեկնել են ԱՄՆ: Թիմի հետ ԱՄՆ է մեկնել նաև Հենրիխ Մխիթարյանը: «Ինտերը» իր առաջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 18-ին, իսկ մրցակիցը կլինի մեքսիկական «Մոնտերեյը»: ...
17:48 12.06.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 12-ին՝ ժամը 12:57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն […] ...
17:43 12.06.2025
Հրազդանցի 44-ամյա տղամարդը հայտնաբերվել է գողոնով հանդերձՀունիսի 9-ին Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ 44-ամյա տղամարդը, օգտվելով վաճառողի բացակայությունից, խանութի մոտից գողացել է հեծանիվ: Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա Միկրոշրջան թաղամասում, գողացած հեծանիվով հանդերձ, հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Հրազդանի բնակիչ 44-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...