15:30 21.03.2019
Մարտի 1-ին Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում տնօրենի ընտրություն է տեղի ունեցել: 7:1-ի հարաբերակցությամբ պաշտոնում ընտրվել է տնօրենի պաշտոնի համար պայքարող միակ թեկնածու Հերմինե Անդրիասյանը: Դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Կարինե Փամբուկյանի խոսքով՝ արդեն մարտի 11-ին նորընտիր տնօրենը ներկայացել է դպրոց, ծանոթացել ուսուցչական անձնակազմի հետ ու հենց նույն օրն սկսել է այդ նույն աշխատակազմում փոփոխություններ կատարելու գործընթացը:
«Մենք բոլորս ուրախացանք, ողջունեցինք, որովհետև թարմ շունչ էր, երիտասարդ աղջիկ է՝ 33 տարեկան: Եվ այս մեր ուրախությունը տևեց մի քանի ժամ»,- ասել է նա:
Կարինե Փամբուկյանի խոսքերով՝ ավելի ուշ դպրոցի տնօրենն իր մոտ է կանչել ուսումնական գծով փոխտնօրենին ու առաջարկել պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ինքը փաստարկներ կգտնի նրան աշխատանքից ազատելու համար: Դեպքի մասին իմանալով՝ նա դպրոցի խորհրդի մեկ այլ անդամի հետ միասին բարձրացել է տնօրենի աշխատասենյակ` կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալու:
«Երբ ընկեր Մարգարյանը ոգևորվեց՝ ասելով, որ «Դուք Ձեր զարգացման ծրագրում այսպիսի հարց առաջ չէիք քաշել», ինքը պատասխանեց, որ իր որոշումն անփոփոխ է: Ինչո՞ւ եք Ձեզ ձայնը բարձրացնում, դո՛ւրս գնացեք իմ առանձնասենյակից»,- մանրամասնել է ուսուցչուհին:
Կարինե Փամբուկյանը նաև հայտարարել է, որ դպրոցի նորընտիր տնօրենը մտադիր է իր հետ այդ դպրոց բերել իր վստահորդ Աստղիկ Հարությունյանին:
Հիշեցնենք, որ մինչ Ավշարի դպրոցի տնօրեն ընտրվելը Հերմինե Անդրիասյանն Արտաշատի Ազատավան գյուղում աշխատել է որպես ֆիզիկայի ուսուցչուհի:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...