16:53 21.03.2019
Ավշար գյուղի դպրոցի շուրջ առաջացած խնդիրը միայն մեր մեղքով չէր, որովհետև այս հարցի շուրջ կանգնած է 500 աշակերտի ծնող: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արարատի մարզի Ավշար գյուղի ուսուցչուհի Ասպրամ Հովսեփյանը:
Նա հայտնել է, որ նախօրեին դպրոցի ուսուցիչները հանդիպում են ունեցել մարզպետի հետ, որի ընթացքում Գարիկ Սարգսյանը հորդորել է իրենց գնալ փոխզիջումների ու շարունակել համագործակցել միմյանց հետ:
«Այսինքն` հարմարվել ու աշխատանքը շարունակել: Իրենք զիջում են, որ ոչ ոքի աշխատանքից չեն ազատում, իսկ մենք էլ լուռ ու մունջ… (աշխատում ենք-խմբ.): Փոխտնօրենի իրենց թեկնածուն չի գալիս, մեր փոխտնօրենն աշխատում է, մենք էլ ենք աշխատում: Թե դա ինչքան կտևի՝ արդեն հարց է»,- հայտարարել է նույն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ասպրամ Հովսեփյանը:
Դպրոցի մեկ այլ ուսուցչուհու խոսքերով՝ մարզպետի կողմից իրենց ուղղված առաջարկն ընդունելի չէ, քանի որ հավանականությունը քիչ է, որ առաջիկայում նմանը երևույթներ չեն կրկնվի:
«Լավ, փոխզիջումը գիտե՞ք ինչպես եմ պատկերացնում: Մարդը կատարել էր կամայականություն, կարելի էր կանչել, տալ նկատողություն, ինչ-որ մի բան անել: Ի՞նչ է նշանակում փոխզիջումը՝ Մարտիրոսյանին չեմ հանում, գնացեք, մնացածիդ կտեսնենք: Մենք դպրոցում իրավաբան ունենք, որ կարող է մեզ անընդհատ պաշտպանե՞լ, մեկիս մի բան լինի՝ վեր կենա․.. ո՞վ է ապահովագրված: Մենք ամեն բանի համար, մենք վեր կենանք ինչ-որ ակցիաներ անենք, որ… մենք ապահովագրված չենք, այս է խնդիրը»,- հայտարարել է Ավշարի դպրոցի ուսուցչուհին:
Նա հայտնել է, որ դպրոցի տնօրենը, մարզպետի գիտությամբ, 4 օր աշխատանքի չի ներկայացել, իսկ դեպքի վերաբերյալ մարզպետի կողմից որևէ հայտարարություն չի եղել:
«Մենք խնդրում ենք, դո՛ւրս եկեք, ախր սրանք գյուղացի մարդիկ են: Ամեն մեկը մի ձևով է հասկացել: Հիմա մենք էլ իրենց ասում ենք՝ դուք էլ եք վախեցել, դուք էլ եք իրանց նման: Մի հատ բան ասեք էս մարդկանց, ասեք՝ «ներողություն, ես սխալ եմ արել, եկեք՝ ինձ կախեք: Ոչ մի խոսակցություն: Ճանապարհը փակվում է, աշակերտները փողոցում են, ուսուցիչները վազում են: Այդ խառն իրավիճակում ո՞վ կարող է ասել՝ ինքը ճի՞շտ է արել, թե՞ սխալ: Միակ մարդը, ով կարող էր դրա պատասխանը տալ՝ այն մարզպետն էր, ով կարող էր գալ… էդ 1600 ձայն տարած գյուղի ժողովրդի կողքին, ասեր՝ «ժողովո՛ւրդ, էս ի՞նչ եք անում»,- ասել է ուսուցչուհին: Ուսուցչուհիները հայտարարել են, որ այժմ էլ դասապրոցեսն այս դպրոցում դադարեցված է:
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...
22:48 18.08.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...
22:44 18.08.2025
Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...
22:38 18.08.2025
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվOգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...