ՔԿ նախագահի տեղակալը Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+29.09 oC

ՔԿ նախագահի տեղակալը Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին

10:16 22.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետ Աղասի Իսահակյանին:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ Աղասի Իսահակյանը նշանակվել է Շիրակի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:

ՔԿ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Սամվել Սիմոնյանի աշխատանքը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում և շնորհակալություն հայտնել՝ մարզում երկարամյա ծառայության համար:

Ներկայացնելով նորանշանակ պետ Աղասի Իսահակյանին` ՔԿ նախագաhի տեղակալ Արման Պողոսյանը համոզմունք է հայտնել, որ վերջինս կարողանալու է պատվով հաղթահարել իր առաջ դրված բոլոր խնդիրները:

«Աղասի Իսահակյանը բանիմաց, բարձր մասնագիտական հմտություններ ունեցող անձ է:  Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չի խնայելու`մարզային քննչական վարչության աշխատանքները գրագետ և արդյունավետ կազմակերպելու գործում»,- ընդգծեց Արման Պողոսյանը:

ՔԿ նախագաhի տեղակալը նորանշանակ մարզային վարչության պետին հորդորեց ստորաբաժանման անձնակազմի հանդեպ ցուցաբերել սրտացավ վերաբերմունք և նրանց վերաբերվել որպես ընտանիքի:

Մարզային այցելության ընթացքում Արման Պողոսյանը ծանոթացել է նաև Շիրակի մարզային քննչական վարչության շենքի հիմնանորոգման աշխատանքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բախվել է երեք ավտոմեքենա․ կան տուժածներ

15:45 01.07.2025

Բախվել է երեք ավտոմեքենա․ կան տուժածներ

Հուլիսի 1-ին, ժամը 12:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Opel Astra» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները:  «VAZ» և «Opel Astra» […] ...

Թրամփը DOGE-ին առաջարկել է ստուգել Մասկին

15:37 01.07.2025

Թրամփը DOGE-ին առաջարկել է ստուգել Մասկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում առաջարկել է, որ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) հետաքննություն սկսի գործարար Իլոն Մասկի նկատմամբ, որը նախկինում ղեկավարում էր այդ դեպարտամենտը։ «Առանց հրթիռներ, արբանյակներ արձակելու կամ էլեկտրական մեքենաներ արտադրելու, մեր երկիրը կխնայի մի ամբողջ կարողություն։ Գուցե DOGE-ը պետք է լավ և ուշադիր ուսումնասիրի սա», – գրել է նա։ Էլեկտրական […] ...

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:30 01.07.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 2-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Դավիթ Բեկի, Սասունցի Դավթի, Բուռնուզյան, Սարի թաղի 5-րդ,  10-րդ, 28-րդ, Նոր-Արեշի 7-րդ, 22-րդ, 31-րդ, 37-րդ փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Եկատերինբուրգում իրադարձությունների կապակցությամբ

15:22 01.07.2025

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Եկատերինբուրգում իրադարձությունների կապակցությամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Ադրբեջանի երկու քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց «դիտավորյալ սպանության փաստի առթիվ»։ Այս մասին հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը։ Հարուցվել է քրեական գործ յոթ հոդվածներով, այդ թվում՝ առանձնակի դաժանությամբ կամ ընդհանուր վտանգավոր եղանակով կատարված սպանություն, երկու կամ ավելի անձանց սպանություն, պաշտոնեական լիազորությունների […] ...

Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ Միրզոյան

15:14 01.07.2025

Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ Միրզոյան

Հունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […] ...

Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք

15:07 01.07.2025

Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...

BACK_TO_TOP