14:03 22.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր, Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է Սևանից բաց թողնվող ջրի խնդրին.
«Այս ամառ այն 170 միլիոնը (խորանարդ մետր ջուրը), որն օրենքով նախատեսված է, նախանշան չկա, որ դրանից ավելի պետք է վերցնենք։ Կախված է նրանից, թե ջրային համակարգն ինչպիսի ջրապահանջարկ կներկայացնի»,- ասել է նախարարը։
Ինչպես հայտնի է, վերջին տարիներին, ոռոգման սեզոնի խնդիրներով պայմանավորված, Սևանա լճից 170 մլն խմ-ից ավելի ջուր է բաց թողնվում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը խոսել է այն մասին, թե որքան կարևոր է օրենքով սահմանված այդ չափը պահպանելը.
«170 մլն խմ-ն օդից վերցրած թիվ չի: Երկարատև վերլուծության արդյունքում է հաստատվել, որ այդքան ջրառի դեպքում մենք չենք ունենա իջեցում: Սևանի մակարդակը չպետք է իջնի: Ինչո՞ւ, որովհետև եթե մենք ունենք բարձրացում, պարզ է, որ նոր ափամերձ գոտիներ են լվացվում, նոր կենսածին և սնուցող նյութեր են ավելանում ջրի մեջ: Եթե մենք ունենանք նույն մակարդակը կամ ավելի վատ՝ իջեցում, ապա ստացվում է, որ մենք ավելի վատ վիճակի ենք հասել»,- ասել է Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ շարունակական բարձրացումն ուղղակի անհրաժեշտություն է:
Բարդուխ Գաբրիելյանը հիշեցրել է, որ ջրի որակն ու մակարդակն ուղիղ ազդեցություն ունեն նաև ձկան ու խեցգետնի պաշարների հարցում: Ունենում ենք օրգանական նյութի ավելցուկ, ի դեմս՝ ֆոսֆորի, որը հանդիսանում է սահմանափակող գործոն Սևանա լճի համար: Գաբրիելյանը նաև նշել է, որ անցյալ տարվա մասշտաբային ծաղկումը հենց այդ ավելցուկի մասին էր վկայում:
Ըստ Գաբրիելյանի՝ դրանից խուսափելու համար պետք է շարունակել աշխատել 3 ուղղությամբ՝ բարձրացնել լճի մակարդակը՝ ապահովելով սնուցող նյութերի նոսրացումն ու լճի ծավալի մեծացումը, ապահովել ջրահավաք ավազանի մաքրությունը, ունենալ ձկան ու խեցգետնի պաշարների ավելացում։
«Այդ ջրիմուռներով սնվում են այն կենդանիները, որոնցով սնվում են այդ ձկները: Այսինքն՝ եթե մենք ձուկը նորմալ չափով ունենանք և արտահանենք լճից, դրանով իսկ մենք արտահանում ենք օրգանական նյութի ավելցուկը լճից և ապահովում ենք ջրի որակի բարելավում»,- հավելել է Գաբրիելյանը:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...