15:07 22.03.2019
Ջրի համաշխարհային օրվա շրջանակում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն այսօր նոր տեղեկություններ է ներկայացրել Արարատյան արտեզյան ավազանի վիճակի և վերականգնման աշխատանքների վերաբերյալ: Խոսքը 2016-2018թթ․ միջանկյալ արդյունքների մասին է:
Հայտնի է, որ արտեզյան ավազանի մակարդակը գերշահագործման արդյունքում իջել է 10 մետրով, ավելի քան 30 համայնք ոռոգման ու խմելու ջրի խնդիր ունի: «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում հորերի կոնսերվացման և փակման որոշ աշխատանքներ են կատարվել
«Ծրագրի տևողությունը 5 տարի է, սկսվել է 2015 թվականին: Ներկայումս գտնվում ենք ծրագրի իրականացման 4-րդ տարում: Ծրագրի ընդհանուր արժեքը 5 մլն ամերիկյան դոլար է: Թրախային շրջաններն Արարատի և Արմավիրի մարզերն են: Ծրագիրն իրականացվում է հիմնական 4 բաղադրիչների միջոցով` աառաջին բաղադրիչը ջրային ռեսուրսներին վերաբերող տվյալների հավաքումը, ստացումը և դրանց վերլուծությունն է, երկրորդը պիլոտային տեխնոլոգիաների ներդրումն է՝ համայնքներում և ձկնաբուծական տնտեսություններում, իրավական մեխանիզմների բարելավման ուղղությունն է և շահագրգիր կողմերի հետ համագործակցությունը»,- ասել է ԳԱՏՕ ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանը:
Ըստ Ավետիսյանի՝ ծրագրի մեկնարկի ժամանակ Արարատյան հարթավայրում իրենք 2800 հոր են գույքագրել, 14 ջրաղբյուրների խումբ և 235 ձկնային տնտեսություններ: Իրականացվել է Արարատյան հարթավայրի ջրային ռեսուրսների օգտագործմանը վերաբերող համապարփակ ուսումնասիրություն՝ շեշտադրելով ձկնաբուծական ոլորտը:
«Ներդրված է ավտոմատ կառավարման առցանց համակարգ 4 ձկնաբուծական տնտեսությունների 19 ջրառի կետերում: Պիլոտային ծրագրերի իրականացման արդյունքում խնայվել է 9.2 խմ ստորերկրյա ջուր և 5 մգվատտ էներգիա: Ծրագրի շահառուներն այս պահին Արարատյան դաշտում 23 հազար բնակիչ է, մինչև ծրագրի ավարտն այս թիվը կավելանա», – հավելել է Ավետիսյանը:
Ի դեպ, գույքագրման արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի դրությամբ Արարատյան դաշտի հորատանցքերից ջրառը կազմում է 1.6 մլդ խմ ջուր, որը մոտ 45 տոկոսով գերազանցում է 1984 թվականին սահմանված և Ջրի ազգային ծրագրով հաստատված 1.1 մլդ խմ-ը, ինչի հետևանքով արտեզյան ավազանի մակարդակը իջել է ավելի քան 10 մետրով:
Մագդա Ավետիսյանը խոսել է նաև այն մասին, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվել իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
16:45 04.07.2025
Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կքննարկեն Ռիադը որպես հանդիպման վայրՌուսաստանը պատրաստ է դիտարկել Ռիադը որպես հարթակ ռուս-ամերիկյան հնարավոր ապագա հանդիպումների համար, եթե դրանց վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պատրաստ ենք քննարկել այս հյուրընկալ և բարեկամական հարթակը, ինչպես արդեն արել ենք, երբ մեր ամերիկացի գործընկերների առաջարկով հանդիպում տեղի ունեցավ Ռիադում։ Ես ելնում եմ այն փաստից, որ և՛ […] ...
16:34 04.07.2025
Սպերցյանը ոչ միայն թիմի ավագն է, այլև «Կրասնոդարի» լեգենդը, մարդ, որին սիրում են քաղաքում․ Մուրադ Մուսաև«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում խոսել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին։ «Անկասկած, նա, ինչպես նաև Մատվեյ Սաֆոնովը, իր խաղով վաստակել է արտասահմանում ուժերը փորձելու հնարավորություն։ Եթե լինի առաջարկ, որն ընդունելի կլինի և՛ ակումբի, և՛ Էդուարդի համար, նա կարող է հեռանալ։ Բայց ես կցանկանայի, որ մեր առաջատարները մնան թիմում։ […] ...
16:25 04.07.2025
18-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 18-ամյա մի երիտասարդի, որը մայիսի 29-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երևանի բնակիչ 18-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին: ...
16:19 04.07.2025
Արարատ Միրզոյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Մարկո ՌուբիոյինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Այս մասին նախարար Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին (խմբ․ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ)՝ միաժամանակ ակնկալելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, […] ...
16:14 04.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹրամփինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները համատեղ ջանքերով ավելի կզարգացնենք և կամրապնդենք` ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ և հատուկ նշանակություն տալով ռազմավարական գործընկերության ձևաչափին: Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ուղղված […] ...
16:09 04.07.2025
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքներըՀուլիսի 4-ին, ժամը 05:40-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցում առվի հունը բարձրացել է՝ ջրալցվել են տների բակեր, ավտոտնակներ և նկուղներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […] ...