16:05 22.03.2019
Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն անդրադարձել է Սևանից կատարվող ջրառին: Ինչպես հայտնի է, ամեն տարի Արարատյան դաշտի հողատարածքները ոռոգելու նպատակով օրենքով սահմանված 170 մլն խմ-ից ավելի ջրառ է կատարվում, ինչը նպաստում է լճի ճահճացմանը:
«Անգամ պաշտոնական տվյալներով՝ մեզ հայտնի է, որ մեր ոռոգման համակարգն անբարվոք վիճակում է, քանդված է, քայքայված է և ոռոգման ջրի 70 տոկոսը, կորչում է ճանապարհին: Հարց է ծագում՝ եթե մենք պետք է 100 մլն խմ ջուր վերցնենք Սևանից և միայն 30 մլն-ը հասնի Արարատյան դաշտավայր ոռոգման նպատակով, ինչի՞ համար ենք մենք դա անում»,- ասել է ջրաբանը:
Քնարիկ Հովհաննիսյանի համոզմամբ՝ խնդին այն չէ, որ Հայաստանում ջրօգտագործման կուլտուրա չկա, ժամանակին բավականին արդյունավետ են օգտագործվել ունեցած պաշարները: Խոսքը ժամանակին համընթաց քայլելու, ջրամբարներ կառուցելու, կաթիլային ոռոգման համակարգին անցնելու մասին է.
«Եթե մենք ջրամբար չկառուցենք, մենք չենք կարողանա ոռոգել այն հողերը, որոնք կարող ենք ոռոգել: Համարյա կեսն ենք ոռոգում, մնացածը չենք կարողանում` ջուր չլինելու պատճառով»,- ասել է Հովհաննիսյանը:
Ջրաբանի հիշեցմամբ՝ Սևանա լճի մակարդակը չի կարելի իջեցնել նաև այն պատճառով, որ, քանի որ այն աղբյուրները, որոնք սնվում են Սևանա լճի ավազանից, սկսում են ցամաքել: Փոխվում է Սևանա լճի մակարդակը՝ փոխելով նաև որակը:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...