23:29 22.03.2019
Գյումրիի պատմական միջուկը հնարավոր է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ վերականգնել: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անցած տարվա նոյեմբերին խոսել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ: Միջազգային կառույցի ուշադրությունն էր հրավիրել Գյումրիի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությանը, պատմաճարտարապետական արժեքավոր շինություններին: Դրանցից շատերը վթարային են ու նախագահը ցանկալի էր համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը դրանց պահպանման ու վերականգնման գործում: Գործընթացը երկարատև է, միայն առաջին քայլն է արված, այսօր Գյումրիում նշել է նախագահը:
«Փորձում եմ այնպես անել, որ Գյումրին միջազգային մշակութային ժառանգություն ճանաչվի, որովհետև աշխարհում շատ այսպիսի գեղեցիկ քաղաքներ չկան: Դա երկար գործընթաց է, եթե առաջին քայլը չանես, տեղ չես հասնի: Այդ ճանապարհը պետք է անցնենք, որ աշխարհը ճանաչի , նաև Հայաստանը պետք է ճանաչի Գյումրին: Իմ հիմնական նպատակներից մեկն է, որ նախ Գյումրին ճանաչեն մեր հայրենիքում: Մարդիկ սկսեն գալ Գյումրի: Գյումրին մենակ բնակարաններ կառուցելով չի զարգանա: Եթե հազարավոր բնակարաններ էլ կառուցվեն, բայց մարդիկ չունենան աշխատանք, մարդկային միջավայր չլինի, չենք կարողանալու վերականգնել: Հիմնական նպատակը Գյումրիի կյանքը վերականգնելն է»,- SHANTNEWS.am-ին ասել է Արմեն Սարգսյանը:
Կումայրի պատմական միջուկի շենքերից շատերն արդեն վտանգված են, իսկ Գյումրիում զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը ՀՀ նախագահը համարում է պատմական միջուկի վերականգնումը նույն տեսքով՝ առանց ճարտարապետական փոփոխությունների:
08:30 03.05.2025
Պարույր Հովհաննիսյանը և Անտոնիո Գուտերեշն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերիՄայիսի 2-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած ՄԱԿ-ի ԳՔ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում, կարևորելով ՄԱԿ-ի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) 2026թ. Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ ՀՀ […] ...
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...