11:52 23.03.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 23-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին որոշել է միացել կնոջ ու երեխաների հետ: Սրանով պայմանավորված՝ առավոտյան մաքրության աշխատանքներին մասնակցել չեն հասցրել: Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այնուամենայնիվ, նախատեսում են մասնացել օրվա ընթացքում կազմակերպվող ծառատունկին: Նա հայտնել է, որ արդեն հասցրել է մասնակցել ծառատունկին:
Անդրադառնալով շաբաթօրյակի անցկացման նպատակին՝ ԱԺ նախագահն ասել է, որ շաբաթօրյակը կրում է երկիրը որպես մեկ ընդհանուր միջավայր ընկալելու ու այդ միջավայրը մաքուր պահելու գաղափարը:
«Մաքրել ընդհանուր հանրային տարածքները, և ընդհանրապես, լավ կլինի՝ չկեղտոտենք, բայց նաև հասկանանք, որ այս ամբողջը մեր ընդհանուր տարածքն է և պետք է խնամքով վերաբերվել»,- ասել է նա:
Նա նաև հայտարարել է, որ երկրում մաքրությունը պահպանելու համար պետք է քաղաքացիների մոտ նման գիտակցություն արթնացնել:
«Եվ նաև տանը դաստիարակչական …Պետք է երեխաներին բացատրել, չէ՞, որ պետք չէ ասենք, որևէ թղթի կտոր նետել էդտեղ, պետք է տանել աղբարկղը»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Նա ասել է, որ խնդրի լուծման համար իրավական կարգավորման նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չկա, քանի որ պատժի մեխանիզմից բացի նպատակին կարելի է հասնել նաև խրախուսման միջոցով:
«Իհարկե, միայն քաղաքացիների հոգատար խնամքն ու վերաբերմունքն էլ բավարար չէ, քաղաքային իշխանություններն էլ պետք է համատեղ աշխատանք տանեն քաղաքի մաքրությունը պահելու համար»,- ասել է ԱԺ նախագահը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցում քաղաքի մաքրության աշխատանքներին, Արարատ Միրզոյանն ասել է, որ սա կամավորական աշխատանք է ու մասնակցում են այն մարդիկ, որոնք ցանկություն ունեն մասնակցելու:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...