13:30 23.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է այն բանից, որ որքան մոտեցել է հանդիսավոր միջոցառման վայրին, այնքան ավելի շատ աղբ է տեսել շինհրապարակի տարածքում։ ՀՀ վարչապետը տարածքում նախ` մաքրություն է իրականացրել: Ամեն դեպքում, հիմնարկեքի արարողությունը կայացել է:
Մինչև պարկուճը տեղադրելը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի Արման Նավասարդյանն ընթերցել է Սոս Սարգսյանի խոսքերը: Թուղթը, որի վրա գրված էին այդ խոսքերը, դրվել է պարկուճի մեջ, որի մեջ նաև եղել է Սոս Սարգսյանից մի մասունք: Խոսքը ԽՍՀՄ ժողովրդական արտիստի այս խոսքերի մասին է, որն ուղղված է դերասաններին.
«Ես կուզենամ, որ հայոց երկիրը համարեք ձերը ու տեր լինենք,ու ձեր ամեն բեմելը թող ունենա բովանդակություն ու որպես արժեք հրամցնեք ձեր հայրենակիցներին: Իսկ բարձր արվեստն արժեք է: Բարձր կուլտուրայի տեր մարդիկ մեզանում չկան կամ շատ ու շատ քիչ են, դուք պարտավոր եք լրացնել էդ դատարկությունը, հասկանալի է, որ ձեզնով:
Հիշե´ք, որ թատրոնը ստեղծվել է նրա համար, որ մարդը գա, իրեն տեսնի, հասկանա իր էությունը, իր հոգու թաքցրած բովանդակությունը, գա, մտորի: Ես խնդրում եմ էնպես անել, որ ես, ինչպես առաջ եմ ասել, որ իմ թատրոնում աշխատում են ամենատաղանդավոր դերասանները»:
Ավելի ուշ էլեկտրադինամիկ բարձրախոսի միջոցով հնչել են նաև Սոս Սարգսյանի այն խոսքերը, ըստ որոնց՝ շատ կցանկանար իր կենդանության օրոք տեսնել Համազգային թատրոնի շենք ունենալը, բայց եթե դա չլինի, ինքը այդ իրողությունը կտեսնի մյուսների աչքերով:
Համազգային թատրոնի շենքի ճարտարապետն է Իսահակ Ներսիսյանը: Շինությունը կառուցվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում է: Հայտնի է, որ Համազգային թատրոնը հիմա գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում և մինչ օրս սեփական շենք չի ունեցել:
Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում, Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: 2003 թվականին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ կառավարությունը որոշում ընդունեց թատրոնին տալ պետական կարգավիճակ՝ վերանվանվելով այն Պետական համազգային թատրոն:
2015թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ` «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվեց «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Իր կենդանության տարիներին Սոս Սարգսյանը փորձել է լուծել շենքի հարցը: Նրա մահվանից մեկ տարի առաջ ՀՀ նախագահի մակարդակով խոստում հնչեց, որ Համազգայինի համար շենք կկառուցվի գլխավոր պողոտայում, ինչը, սակայն, հարուցեց մի խումբ ակտիվիստների դժգոհությունը: Նրանք պնդում էին, որ շենքը կառուցվելու է մայրաքաղաքի կենտրոնական հատվածի կանաչապատ տարածքների հաշվին:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...