22:37 29.03.2019
Այսօր՝ մարտի 29-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Գյումրիի Կամո փողոցի տնակներից մեկում հայտնաբերվել է տղա երեխայի դի: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նա 11-ամյա Դավիթ Գ.-ն է, ըստ նախնական վարկածի, տղան ինքնասպան է եղել:
Դ.Գ-ն սովորել է Գյումրիի թիվ 24 հիմնական դպրոցի 5-րդ դասարանում: Տղայի դին տանը հայտնաբերել է մայրը, որն աշխատանքից վերադարձել է տուն ու տեսել որդու անշնչացած մարմինը հատակին ընկած: Մեր թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանն ասել է, որ ինքնասպանության վարկածը ոստիկանությունը դեռ պարզում է:
«Չեմ կարող հավատալ, որ երեխան նման քայլ կատարած լինի, չեմ ուզում հավատալ այդ վարկածին: Բայց դա պարզում են ոստիկանները: Նա շատ լավ սովորող երեխա էր, շախմատի էր հաճախում, հաջողություններ ուներ: Ճիշտ է, նա մոր հետ էր ապրում, բայց շատ նորմալ ապրող ընտանիք էին, մայրն էլ բուժքույր է աշխատում: Թե ինչը կարող էր պատճառ լինել, չեմ կարող ասել»,- մեր թղթակցին ասել է դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանը:
Շիրակի մարզի դատախազությունից մեր թղթակցին հայտնել են, որ փաստի առթիվ արդեն քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով՝ անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հատկանիշներով:
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...