Երկար տարիներ չենք կարողանում գիտությունը համալրել ժամանակակից սարքավորումներով ու նյութերով. Ռադիկ Մարտիրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Երկար տարիներ չենք կարողանում գիտությունը համալրել ժամանակակից սարքավորումներով ու նյութերով. Ռադիկ Մարտիրոսյան

12:30 25.03.2019

ՀՀ ԳԱԱ-ում այսօր՝ մարտի 25-ին, տեղի ունեցավ տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում մաթեմաթիկական և տեխնիկական գիտությունների, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, բնական գիտությունների, քիմիական և երկրի մասին գիտությունների, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները գիտական հանրությանն ու հասարակությանը ներկայացրել են նախորդ տարի ունեցած գիտական ու գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

«Կդժվարանամ նախորդ տարվա բոլոր գիտական ձեռքբերումները թվարկել, բայց կցանկանայի նշել, որ ազդանշանների նոր սկզբունքային մեթոդ ենք մշակել, որը հնարավորություն է տվել չափերով ու քաշով ավելի փոքր ռադարային համակարգ ստեղծել: Նոր համակարգը թույլ կտա սահմանապահներին արձանագրել ոչ շատ մեծ հեռավորության վրա գտնվող շարժը»,- ասաց Մարտիրոսյանը:

ԳԱԱ անդամները քննարկել են նաև 2018թ. գործունեության արդյունքներն ու ներկայացրել գիտական զեկուցումներ:

Անդրադառնալով գիտությանը հատկացվող պետական ֆինանսավորմանը` Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ բյուջեն չի փոխվել: Գիտության ոլորտին նախկինի պես բյուջեից հատկացվում է 6 մլրդ դրամ, որը հաշվարկվում է երկրի ՀՆԱ-ով:

«Միջոցների տեսակետից մեր երկի իրական վիճակն այնպիսինն է, որ չենք կարողանում ավելացնել աշխատավարձն ու հետազոտական բազան: Արդեն երկար տարիներ չենք կարողանում մեր գիտությունը համալրել այնպիսի ժամանակակից սարքավորումներով ու նյութերով, որոնք անհրաժեշտ են ժամանակակից արդյունքներ ստանալու համար: Այդ դժվարությունը շտկում ենք մեր միջազգային համագործակցության շնորհիվ»,- նշեց ԳԱԱ նախագահը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահում

16:43 01.08.2025

53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահում

Բնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...

Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթող

16:38 01.08.2025

Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...

2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամ

16:30 01.08.2025

2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողի

16:25 01.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողի

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...

Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել Շվեդիայում

16:07 01.08.2025

Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել Շվեդիայում

Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...

Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիր

16:02 01.08.2025

Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիր

Հայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով: Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար» Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ […] ...

BACK_TO_TOP