15:14 25.03.2019
ՀՀ կառավարությունը մարտի 25-ի արտահերթ նիստում որոշում կայացրեց «1148 Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի «11006 Արտադպրոցական դաստիարակություն հասարակական կազմակերպությունների կողմից» միջոցառման իրականացման համար 2019 թվականի պետական բյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացում անել դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին:
Զեկուցող, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին դիմելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Հայաստանում կան մարզադպրոցներ, մարզական կրթության համակարգ, ընդ որում՝ կան սպորտդպրոցներ, որոնք ԿԳ նախարարության համակարգում են, կան նաև այնպիսիք, որ Սպորտի նախարարության համակարգում են, ինչպես նաև մարզադպրոցներ կան, որ համայնքապետարանների ենթակայության կամ մարզական միությունների ենթակայության ներքո են:
«Մենք ունենք մարմնակրթական չորս ուղղություն, երեքն այսպես թե այնպես պետական են, սպորտդպրոցներն ինչո՞վ են տարբերվում մեկը մյուսից»,- հարց ուղղեց նա:
Ղազարյանը նշեց, որ իրականում չեն տարբերվում, քանի որ նույն գործունեությունն են ծավալում այդ մարզադպրոցները, նկատեց՝ սա ավանդույթ է, վաղուց՝ Խորհրդային միությունից եկած, երբ յուրաքանչյուր մարզական միություն ուներ իր ուղղվածությունը: Նա ասաց, որ դա հաճախ համայնքային սեփականությունն է, որ օգտագործում են որպես մարզադպրոց, ապա տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարականով այժմ ծրագիր են մշակում մարզադպրոցների՝ միասնական, աշխատանքային քարտեզ գծելու:
«Դրա գլոբալ ուսումնասիրությունները կավարտենք և արդյունքի կհասնենք 3-4 ամսվա ընթացքում»,- ասաց նա:
Վարչապետն արձագանքեց՝ հարցեր են լինում, որոնց պատասխանը միանշանակ չի լինում, օրինակ՝ քանի՞ երեխա է զբաղվում ըմբշամարտով:
«Մենք չունենք աշխատելու պարամետրեր, չգիտենք՝ ի՞նչ կարիքներ ունենք, ո՞նց կառավարենք դրանք, ի՞նչ սպորտդպրոցների անհրաժեշտություն ունենք: Մեր երկրում որևէ տվյալ վերցնելիս անպայման կպարզվի, որ դու որպես նախարար, վարչապետ կամ պատգամավոր ինչ-որ թվի չես տիրապետում»,- նշեց Փաշինյանը:
Ղազարյանը հայտնեց, որ կան 174 մանկապատանեկան մարզադպրոցներ, 2-ը՝ ԿԳՆ ենթակայության տակ, 24-ը՝ սպորտի և երիտասարդության նախարարության, մնացածը` համայնքային ենթակայության տակ:
«Հիմա այդ 170-ի մեջ մարզական միությունները մտնո՞ւմ են»,- հետաքրքրվեց վարչապետը, ինչին Ղազարյանը բացասական պատասխան տվեց:
«Տեսա՞ք: Ներողություն եմ խնդրում, բայց մեկը վաղը կարող է ասել՝ նախարարը չի տիրապետում թվին, բա «Սևան» մարզական միությո՞ւնը, բա «Հայաստան» միությո՞ւնը, բա «Դինամո» մարզական միությո՞ւնը… հենց տեղում այդ պրոբլեմի հետ բախվեցինք»,- ասաց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նաև կոչ արեց «թեթև տանել», որ ինչքան հարցերի մեջ խորանում են, այնքան բարդությունների մեծ փունջ է բացվում:
«Սա մեր աշխատանքն է, և այն պետք է համբերատար իրականացնենք»,- ասաց նա:
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...