Սև ծովը կռվախնձոր՝ «վրաց-ամերիկա-ռուսական» եռանկյունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Սև ծովը կռվախնձոր՝ «վրաց-ամերիկա-ռուսական» եռանկյունում

23:28 30.03.2019

Սև ծովը հավակնում է դառնալ կռվախնձոր ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև: Ծովի՝ ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին Վրաստանում զգուշությամբ սկսեցին խոսել աշնանը՝ տարածաշրջան նախագահ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի այցից ամիսներ անց: Այն, որ այդ մասին քաջատեղյակ էր նաև Ռուսաստանը, պարզ դարձավ փետրվարին՝ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ նախագահի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումից հետո:

 

Կարասինը ոչ միանշանակ հայտարարեց, որ Ռուսաստանը չի ցանկանում իր սահմաններին այդքան մոտ տեսնել ԱՄՆ ռազմածովային կայաններ՝ զգուշացնելով Վրաստանին որոշ «տհաճ անակնկալների» մասին, որոնք կարող են տեղի ունենալ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում:

«Ուկրաինան ու Վրաստանը հաճախ են մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, հետևաբար, մենք ստիպված ենք համարժեք կերպով արձագանքել»,- իր պետության ուղերձը հղել էր Վրաստանին Կարասինը:

Կարճ ժամանակ անց՝ մարտի 19-29-ը, Վրաստանում 24 երկրների մասնակցությամբ տեղի ունեցան ՆԱՏՕ-ի բազմազգ զոավարժություններ, որի հրամանատարությունն ամբողջությամբ հանձնվել էր հյուրընկալող երկրին՝ տվյալ դեպքում Վրաստանին, ինչն աննախադեպ երևույթ էր Դաշինքի համար: Ավելին, հատուկ ուղերձով երկօրյա այցով Վրաստան էր ժամանել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտեմբերգը, ապա նաև ՆԱՏՕ-ի կոմիտեի նախագահը:

«Մենք աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Հույս ունեմ՝ շատ շուտով կողջունեմ ձեզ ՆԱՏՕ-ում: Կոչ ենք անում Ռուսաստանին հետ կանչել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության մասին հրամանը և դուրս բերել զորքերն այդ տարածքներից: Մենք ողջունում ենք Սև ծովում անվտանգության ուժեղացման գաղափարը: Այդ պատճառով  ավելի ենք հզորացնում ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը բոլոր ուղղություններով: Ակտիվացնում ենք Սև ծովի ջրային տարածքում Դաշինքի  զինված ուժերի ներկայության անհրաժեշտությունը»,- մարտի 25-ին Թբիլիսիում հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Դա հստակ ուղերձ էր Ռուսաստանին Սև ծովում ՆԱՏՕ-ի ունեցած հավակնությունների՝ Սև ծովում Դաշինքի զինված ուժերի ներկայության անհրաժեշտության, ինչպես նաև՝ Ռուսաստանի ենթակայության տակ գտնվող Աբխազիայից տասնյակ կմ հեռավորությամբ Անակլիայում խորքային նավահանգիստ կառուցելու մտադրության մասին,հետագայում այն կիրառելու  որպես ռազմածովային ռազմակայան՝ ներառյալ սուզանավերի համար:

ՆԱՏՕ-ի ռազմական հավակնություններին անմիջապես հետևել է Ռուսաստանի պատասխանը:

«Վրաստանում ավելացել են ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասշտաբներն ու ինտենսիվությունը, որին ավելի հաճախ են ընդգրկվում Դաշինքի ոչ անդամ երկրները՝ Վրաստանն ու Ուկրաինան: Նման գործողությունները խախտում են աշխարհի անվտանգության համակարգը: Եթե այդպես շարունակվի, ստիպված կլինենք արձագանքել համարժեք»,- հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:

«Վրաստանը պետք է կողմնորոշվի՝ կա՛մ տարածաշրջանային բարեկեցություն Հարավային Կովկասում, կա՛մ՝ հյուսիսատլանտյան օրակարգ: Դրանց համատեղելիությունը հղի է ամենալուրջ հետևանքներով: Եթե Հարավային Կովկասում արձանագրվի ՆԱՏՕ-ի ակտիվություն, վաղ թե ուշ դա կհանգեցնի հիմնախնդիրների»,-իր հերթին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

 

Ստեղծված իրավիճակում իրենց մտահոգություններն են արտահայտել վրացի փորձագետները:

«Վրաստանը կարող է դառնալ Ռուսաստանի և Ամերիկայի հակամարտության տարածք, ինչպես դա լինում է սառը պատերազմի ընթացքում: Ռուսաստանի ուղերձն է՝ կա՛մ ընտրում ենք ՆԱՏՕ ու ԵՄ ուղղությունը՝ կրկնելով ուկրաինական սցենարը, կա՛մ լինում եք չեզոք: Այստեղ արդեն խոսվում է անեքսիայի մասին: Հարավային Օսիայում արդեն ամեն բան պատրաստ է ղրիմացման: Աբխազիայի դեպքում հնարավոր է դա մի փոքր ուշ տեղի ունենա»,- հայտարարել է վրացի փորձագետ Վախթանգ Մաիսաիան:

Մինչ ստեղծված իրավիճակում վրացի վերլուծաբանները հետագա զարգացումների կանխատեսումնր են անում, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ոգևորված ՆԱՏՕ-ի բարձրագոչ հայտարարություններով, ասում  է.

«Սև ծովն այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն է, և մենք ողջունում ենք այն: Բոլորը լավ հասկանում են, որ Վրաստանը յուրահատուկ դեր է խաղում Սև ծովի անվտանգության հայեցակարգում: Ես կասեի՝ անփոխարինելի դեր: Հետևաբար, ՆԱՏՕ-ի հետ միասին նախատեսում ենք համատեղ քայլեր, որպեսզի Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը լինի կայուն: Կարծում եմ՝ դա ավելի ակնհայտ կլինի առաջիկա տարիներին»:

 

 

Վրաստանի չեզոք կարգավիճակի կողմնակից, վերլուծաբան Առնո Խիրդեբեգիշվիլին գտնում է, որ Վրաստանի ձգտումը ՆԱՏՕ՝ տանում է փակուղի: Ռուսաստանի հետ Դաշինքի հարաբերությունների վատթարացման դեպքում Վրաստանը  կարող է ակամա ներքաշվել հակամարտություն: Այդ դեպքում, ըստ վերլուծաբանի, երկրի իշխանությունները ստիպված կլինեն արտակարգ ռեժիմով լուծել խնդիրները ՌԴ-ի հետ, ինչպես դա տեղի ունեցավ 10 տարի առաջ Սարկոզիի միջնորդությամբ:

Ռուս վերլուծաբան, «Основание» հիմնադրամի նախագահ Ալեքսեյ Անպիլոգովը համոզված է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանի աջակցությամբ մուտք կգործի Սև ծով՝ շրջանցելով Մոնտրեի կոնվենցիան, որն արգելում է ոչ սևծովյան երկրների նավատորմերի երկարատև այցելությունը Սև ծով: Ըստ վերլուծաբանի՝ ՆԱՏՕ-ն կարող է կրկնել Ուկրաինայի օրինակը, երբ ՆԱՏՕ-ական նավերը լողում են Սև ծովի ջրերում ուկրաինական դրոշի ներքո։ Նույն սցենարը կարող է կրկնել նաև Վրաստանի դեպքում՝ ապահովելով իր նավատորմի ներկայությունը Սև ծովում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

14:43 05.08.2025

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

Ճապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

14:34 05.08.2025

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

14:26 05.08.2025

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

Կալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

14:14 05.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

14:07 05.08.2025

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

14:04 05.08.2025

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...

BACK_TO_TOP