21:47 25.03.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացության է արժանացել ՀՀ պետական կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը: Եթե պետական կենսաթոշակը գործող օրենքով սահմանվում է հիմնական կենսաթոշակի, աշխատանքային կամ զինվորական ստաժի ցուցանիշներով, այժմ հաշվարկման նոր գործիք ու մեխանիզմ է ներմուծվում: Կառավարության լիազորությամբ սահմանվում է՝ 25 500 դրամից պակաս կենսաթոշակ չի կարող նշանակվել ոչ մի քաղաքացու՝ անկախ որևէ հանգամանքից: Այդ գումարը, ըստ առողջապահության փոխնախարար Սմբատ Սաիյանի, լուծում է ծայրահեղ աղքատության հարցը: Բնականաբար, դա լրացուցիչ ծախս է բյուջեում, ինչն արդեն նախատեսված է այս տարվա համար,- ասել է փոխնախարարը:
Օրենքին կտրվի հետադարձ ուժ և կվերահաշվարկվեն այն կեսաթոշակները, որոնք վճարվել են հունվարի 1-ից, տարբերությունը ևս կվճարվի,- ասել է փոխնախարարը:
Ավելացումներ կլինեն նաև հաշմանդամության թոշակներին՝ առաջին խմբի հաշմանդամների դեպքում՝ հիմնական թոշակի 40 տոկոսի չափով ՝ 6.400 դրամ: Երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին՝ հիմնական թոշակի 20 տոկոսի չափով՝ 3.200 դրամ: Եվս մեկ լավ լուր, որը, սակայն, առայժմ օրենքի նախագծի և կոնկրետ թվային ցուցանիշների տեսքով չէ, քանի որ գնաճի տվյալներն էլ դեռ հստակ չեն:
«Կենսաթոշակները կհաշվարկվեն յուրաքանչյուր տարվա գնաճին համապատասխան, դա նշանակում է, որ 2022-2023 թվականներին կունենանք սպառողական զամբյուղը գրեթե մեկուկես անգամ գերազանցող կենսաթոշակ»,- վստահեցրել է փոխնախարարը:
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին: Ասացին, որ կառավարությունն անհետաձգելի է գնահատել նախագիծը: Այն կուղարկվի լիագումար նիստ:
14:33 04.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամՈւկրաինան չի միանա Եվրամիությանը, Բրյուսելը չի կարողանա շրջանցել Հունգարիայի դիրքորոշումը այս հարցում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպական հանձնաժողովը սխալվում է, երբ կարծում է, որ կարևոր որոշումը, որը վճռում է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, կարող է կայացվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Նրանք սխալվում են այդ հարցում։ Ուկրաինայի անդամակցությունը տեղի չի ունենա։ Հունգարիան այժմ կասեցրել […] ...
14:18 04.07.2025
Նիկո Ուիլյամսը երկարաձգել է պայմանագիրըԲիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը պայմանագրի ժամկետը երկարաձգել է 8 տարով և ակումբում կմնա մինչև 2035 թվականը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստի նախորդ հրաժարագինը կազմում էր 62 միլիոն եվրո, իսկ այժմ բարձրացել է շուրջ 50 տոկոսով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ու Նիկո Ուիլյամսը 6 տարվա պայմանագիր են համաձայնեցրել, սակայն հետո բանակցությունները […] ...
14:10 04.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր հետ անմիջական բանակցություններ սկսելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է անմիջականորեն բանակցել իր հետ և նշել է, որ չի ցանկանում վնասել Թեհրանին։ «Իրանը ցանկանում է խոսել։ Կարծում եմ՝ նրանք կցանկանային խոսել ինձ հետ։ Եվ ժամանակն է, որ նրանք դա անեն։ Մենք չենք ուզում նրանց վնասել, մենք ուզում ենք թույլ տալ, որ նրանք կրկին երկիր լինեն», […] ...
14:02 04.07.2025
«Համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում որակական փոփոխություններ է բերելու». Ժաննա Անդրեասյան«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները: Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին դիպլոմները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բաձրագույն կրթության և գիտության կոմիտեի […] ...
13:54 04.07.2025
Թոմաս Ադորյանի գոլը «Բանֆիլդի» կազմումԱրգենտինական «Բանֆիլդ» ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Ադորյանը գոլ է խփել բրազիլական «Դեսպորտիվա Ֆեռովիարիայի» դեմ խաղում: 23-ամյա Ադորյանի գոլը միակն է եղել Vitoria Cup մրցաշարի խաղում և հաղթանակ է պարգևել արգենտինական թիմն: Ադորյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: BANFIELD ABRE O PLACAR! 🟢⚪️ Tomas Adoryan aproveita cochilo da defesa da Tiva para receber na […] ...
13:50 04.07.2025
Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-իՀռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի, հաղորդում է Rainews24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 10 վիրավորի մասին: Տուժածների մեծ մասը հրշեջներ և ոստիկաններ են, որոնք դեպքի վայր էին ժամանել հրդեհի մասին հաղորդում ստանալուց հետո: Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ առավոտյան Հռոմի արևելյան թաղամասերից մեկի բենզալցակայանում տեղի է ունեցել հզոր […] ...