Ձեր հաջողությունը յուրաքանչյուրինս է. վարչապետը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+14.09 oC

Ձեր հաջողությունը յուրաքանչյուրինս է. վարչապետը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին

00:31 26.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա: Վարչապետը շրջայց է կատարել ակադեմիայով, ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին ու առկա ենթակառուցվածքներին: ՀՖՖ ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մեր երկրում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի և ֆուտբոլիստների հետ, որոնք պատրաստվում են մարտի 26-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Նիկոլ Փաշինյանին է նվիրել հավաքականի մարզաշապիկն ու ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակ:

Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի ազգային հավաքականի հարգելի մարզիչներ, ֆուտբոլիստներ, ֆեդերացիայի ներկայացուցիչներ, երջանիկ առիթ է ինձ համար այսպիսի ֆորմատով հանդիպումը և կարծում եմ կարիք չկա ասելու, թե ինչքան կարևոր են բոլորիս համար ֆուտբոլը, այն հնարավորությունները, որ կարող են մեզ համար ստեղծվել ֆուտբոլի միջոցով:

Մենք քիչ առաջ քննարկում էինք Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Մեր քննարկման առանցքում էր այն, որ ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել հանրային կյանքի և հարաբերությունների ողջ բովանդակությունը, ընդհուպ փոխել մարդկանց ինքնազգացողությունը և ինքնագնահատականը որպես քաղաքացի, որպես հանրություն: Իհարկե, ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել նաև երկրի և հանրության տրամադրությունը:

Անկեղծ ասած, ես հենց այդ առումով եմ կարևոր համարում ընդհանրապես սպորտը և ֆուտբոլն առաջին հերթին՝ որպես ամենազանգվածային մարզաձև: Իհարկե, Հայաստանի ազգային հավաքականն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն և այս պրոցեսի լիդերությունն, ըստ էության, ընկնում է ազգային հավաքականի և նրա խաղացողների վրա:

Ազգային հավաքականն իր պատմության ընթացքում ցնծության բազմաթիվ պահեր է պարգևել բոլորիս: Ինքս նախկինում բազմիցս ազգային հավաքականի խաղերին հետևել եմ մարզադաշտից՝ իմ ընտանիքի անդամների հետ, և դա միշտ եղել է մեծ հաճույք: Իհարկե, եթե խաղի արդյունքը բավարարել է՝ առավել մեծ հաճույք է եղել, իսկ եթե այն այդքան էլ չի բավարարել՝ մենք շատ ուրախ և հպարտ ենք եղել, որ հավաքականի կողքին ենք այդ ծանր փորձության պահին: Այս առումով, հույս ունեմ, որ առաջիկայում կունենանք հաջողություններ: Շատ կուզենայի, որ այն ոգին, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիական հանրային կյանքի առումով, արտահայտվում է և կարտահայտվի նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղում:

Իհարկե, հոգեբանությունը կարծում եմ ֆուտբոլում և ցանկացած մարզաձևում շատ կարևոր է և համոզված եմ, որ այստեղ բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, որոնց համար, սակայն, կարծում եմ, որ հանրային բարձր աջակցությունը նույնպես շատ կարևոր է, որովհետև ցանկացած պրոֆեսիոնալ գործում միշտ էլ հանրային աջակցությունը կարող է մեծ նշանակություն ունենալ:

Ուզում եմ հաջողություն մաղթել ձեզ առաջին հերթին վաղվա խաղում, բայց կարծում եմ, որ առաջին կարևոր հոգեբանական պահը, որ պետք է ունենանք՝ հետևյալն է. Հայաստանի ժողովուրդը, մարզասերները, անկախ խաղի կոնկրետ արդյունքներից՝ միշտ մեր հավաքականի կողքին պետք է լինեն և կարծում եմ, որ այդ հոգեբանական պահն է կարևոր: Հոգեբանական բեռը հնարավորինս պետք է թեթև լինի և մեր հավաքականը չպետք է խաղի նկատմամբ վախի որևէ զգացում ունենա՝ ձեզ հայտնի տրամաբանության մեջ:

Իհարկե, խաղի արդյունքը շատ կարևոր է, բայց որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ նաև պատրաստ եմ կիսել ցանկացած դառնություն մեր հավաքականի հետ: Իհարկե, ուրախությունը կիսելու կարիք չկա էլ, բայց դառնությունները իմացեք, որ միշտ էլ պատրաստ եմ կիսել, այնպես որ շատ կարևոր է, որ խաղադաշտ մտնելուց առաջ վստահ լինեք, որ մեր հանրությունը, անձամբ ես ձեր թիկունքին կանգնած ենք: Շատ կարևոր է, որ խաղի որևէ պոտենցիալ արդյունք չվախեցնի մեզ, որովհետև շատ կարևոր է դուխով առաջ գնալը և մնացածն արդեն առավել ստեղծագործական մոտեցմամբ հաղթահարել: Հույս ունեմ, որ վաղվա խաղի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, որովհետև օրինակ ինձ համար այդ զգացողությունը շատ կարևոր է ու ինքս էլ ներկա կլինեմ:

Իմ փորձից կարող եմ ասել, չգիտեմ, թե դա որքանով է կիրառելի ֆուտբոլում, բայց հաղթանակի կարևոր նախապայմանն իմ կարծիքով պարտվելուց չվախենալն է: Երբ վախենում ենք պարտվելուց՝ կարծես փակուղի ենք մտնում, վախենում ենք նաև գործելուց: Կարևոր է չվախենալ պարտվելուց, դա շատ ավելի հեշտացնում է հոգեբանական վիճակը և մնում է ընդամենը ներդնել բոլոր այն ջանքերը, որոնք հնարավոր են և վերջում տեսնել, թե ինչ կստացվի:

Ես հավատում եմ մեր հավաքականին, բարձր եմ գնահատում և սիրում եմ բոլորիդ, որովհետև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեր ազգային և պետական կարևորագույն խորհրդանիշներից մեկն է ու մենք մեր էմոցիաներով, ջանքերով պետք է առաջին հերթին ամեն ինչ անենք, որ այդ խորհրդանիշն իրեն վստահ զգա, ամուր կանգնի ոտքերի վրա:

Եթե այն, ինչ գրված է ֆուտբոլի զարգացման ծրագրում, իրականացվի, որևէ կասկած չկա, որ մենք կունենանք լուրջ հաջողություններ: Առաջին հերթին այդ հաջողությունները պետք է ունենանք մեր մտքում՝ մնացած ընդունակությունները դուք հաստատ ունեք:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ կատարած աշխատանքի համար, հնաբնակներին առավել ևս շնորհակալություն հայտնել հավաքականի ստեղծման ակունքներում լինելու, հավաքականի դառնությունների լիարժեք կրողը լինելու, հաղթանակները ստեղծելու համար: Նորեկներին էլ մաղթում եմ հաջողություններ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, իր ընկալմամբ, ծառայության և առաքելության մեջ ամենակարևորն անկեղծ լինելն է և առաքելությանը հավատալը: «Հավաքականի մակարդակում ֆուտբոլիստների առաքելությունը շատ կարևոր է: Օրինակ, կառավարության առաքելությունը ձևակերպելիս՝ նշում եմ, որ մեր առաքելությունն է, որպեսզի մարդիկ իրենք իրենց հավատան, ավելի շատ իրենց ուժերին վստահեն, հավատան, որ կարող են, ուժ ունեն իրենց կյանքը փոխելու, իրենց երազանքներին հասնելու: Կարծում եմ՝ այս առումով ազգային հավաքականի առաքելությունն ավելի կարևոր է, որովհետև եթե ազգային հավաքականը լավ է հանդես գալիս, այդ օրը, հաջորդ օրը և առաջիկա շրջանում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր հայ իրեն ավելի վստահ է զգում իր ամենօրյա՝ ֆուտբոլի հետ բացարձակ կապ չունեցող աշխատանքի մեջ: Այնպես որ, ձեր առաքելության մեջ մաղթում եմ ձեզ մեծագույն հաջողություններ, որովհետև ձեր հաջողությունը յուրաքանչյուրիս հաջողությունն է»,- ընդգծել է վարչապետը:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ակադեմիա այցելելու, ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հանդիպելու և հնչեցրած գնահատականների համար: ՀՖՖ նախագահը հավաստիացրել է, որ ազգային հավաքականում բարոյահոգեբանական մթնոլորտը գտնվում է բարձր մակարդակի վրա, տղաների մարզավիճակը ևս լավ մակարդակի վրա է:

«Բոլորս միասին պատրաստվում ենք վաղվա և առաջիկա բոլոր խաղերին, ցուցադրելու ենք շատ լավ խաղ: Բոլորս հավատում ենք, որ մեր տղաները վաղը պատվով հանդես կգան և ունենալու ենք հաղթանակ: Ինչպես Դուք նշեցիք՝ պարտության դեպքում էլ լինելու ենք ֆուտբոլիստների կողքին և կիսելու ենք այն, բայց, իհարկե, հաղթանակը շատ սպասելի է և բոլորս հավատում ենք, որ վաղն ունենալու ենք հաղթանակ»,- նշել է Վանեցյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP