Գյումրիում «Սաստեքս» ընկերությունը կբացի ևս 150 աշխատատեղ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիում «Սաստեքս» ընկերությունը կբացի ևս 150 աշխատատեղ

23:34 26.03.2019

Գյումրիում մեծ  ծավալի տեքստիլ արտադրություն հիմնելու հեռանկարով 2016 թվականից նախկին Երկաթգծի հիվանդանոցի շենքում սկսվեցին աշխատանքները: Ներդրումային մեծ ծրագրի իրականացնողը «Սաստեքս» ընկերությունն է, որը խոստացել էր առաջին աշխատատեղերը բացել դեռ 2017-ին: Սակայն պարտավորությունների ժամկետները խախտվեցին, ինչը ներդրողը պատճառաբանեց շինարարության մեծ ծավալով և սարքավորումների ներկրման խնդիրներով, տարածքի տնակների առկայությամբ:

գյումրի սաստեքս աշխատատեղեր
 
126 տարի առաջ Նիկոլայ ցարի հրամանով կառուցված շենքը քաղաքի մարդկանց հայտնի է մնում Երկաթգծի հիվանդանոց անվանումով, որը հետո վերափոխվեց մարզային հիվանդանոցի: Հիմա տարածքն ու մասնաշենքերն այլ պրոֆիլի են ծառայում, ծավալվելու  է տեքստիլ արտադրություն: 3 տարի առաջ կառավարությունը որոշեց շենքը հատկացնել «Սաստեքս» ընկերությանը:
 
 

Շվեյցարահայ գործարար Սերմաքեշի ներդրումներով դեռ երկու տարի առաջ նույն տեղում բացվելու էր 400 աշխատատեղ։ Ժամկետները մի քանի պատճառով խախտվեցին. ընդամենը չորս ամիս առաջ է ընկերության միայն առաջին արտադրամասը սկսել աշխատել 120 աշխատատեղով: Կարում են բանվորական արտահագուստներ` դրսի պատվերով:

 
 
Առայժմ մեկ մասնաշենքում է արտարդրությունը կազմակերպվում, մյուսում նախատեսում են հաջորդ ամսվանից, մեքենասարքավորումները դեռ տեղ չեն հասել, մասնաշենքի երեք հարկերն էլ վերածվելու են կարի արտադրամասերի, որտեղ ևս 150 կարող բանվորուհու աշխատատուժի պահանջ կա:
 
 
Երկու  տարում  ըստ  ունեցած  պարտավորությունների, այստեղ  բացվելու էր 400  աշխատատեղ, ժամկետների խախտման  պատճառները ընկերության պատասխատանուները կապում են հիմնականում շինարարության ընթացքում առաջ եկած խնդիրների հետ: Հիմա ոչ լիարժեք ծավալով են աշխատանքներն իրականացված:
 

Ամբողջական տարածքն իր կառույցներով նախատեսում են օգտագործել տեքստիլ արդյունաբերության ողջ ցիկլն ապահովելու համար, այսինքն՝ միայն կարի արտադրամասեր չեն լինելու, լինելու է նաև թելի ու կտորի արտադրություն:

 

Նոր մասնաշենքերի կառուցումը ևս հետաձգվում է, դեռ խանգարում են տարածքի տնակները: 7 տնակներ, որոնք բնակեցված էին,  ապամոնտաժել են ՝ յոթ ընտանիքների համար ընկերությունը տներ է կառուցել։ Երկուսում արդեն բնակվում են, մյուսներում ներքին հարդարման աշխատանքներ են ընթանում:

Ինչ  կարգավիճակով են ապրելու այս նորակառույցներում, դեռ հստակեցված չէ, փաստաթղթային ձևակերպում առայժմ  չկա, թեև  ընտանիքներին ասել են, որ տներն իրենց սեփականությունը չեն և համարվում է ընտանիքների բնակության խնդրի ժամանակավոր  լուծում:
 

Ընկերությունը հարակից տարածքում ևս 16 բնակարաններ է կառուցում: Բայց դրանք միայն տարածքի տնակներում ապրողների համար  չեն: Կառուցում են դրսից հրավիրված մասնագետների ու աշխատակիցների համար:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP