13:08 27.03.2019
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բնության հատուկ պահպանվող տարածքներին: 2019 թվականին ևս CNF-ը շարունակելու է ֆինանսական աջակցություն հատկացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Արփա» /Գնիշիկ/ բնապահպանական հիմնադրամին, այլ պահպանվող տարածքների:
2018 թվականի ֆինանսական տարվա կտրվածքով, ընդհանուր առմամբ, CNF-ի կողմից տրամադրվել է ավելի քան 966 հազար եվրո գումար: Հիմնական աջակցությունը կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ ուղիղ ֆինանսավորմամբ: Մասնավորապես, շուրջ 258 հազար եվրո հատկացվել է «Դիլիջան» ազգային պարկին, 187 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 116 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին, 109 հազար եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 45 հազար եվրո՝ «Արփա» բնապահպանական հիմնադրամին: Ավելի քան 17 հազար եվրո հատկացվել է «Սևան» ազգային պարկին,շուրջ 3000 եվրո՝ Արգելոցապարկային համալիրին և «Զիկատար» բնապահպանական կենտրոնին: Բնության հատուկ պահպանվող տարածքներում Կովկասի բնության հիմնադրամը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել է մի շարք հատուկ ծրագրեր, որոնց համար կատարվել է ավելի քան 178 հազար եվրոյի աջակցություն: Մասնավորապես, իրականացվել են ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությանն ուղղված աշխատանքներ, այդ թվում, ձեռք են բերվել տարածքների պահպանությանն անհրաժեշտ հակահրդեհային մեքենաներ և սարքավորումներ՝ 102 հազար եվրո, կատարվել են կենսաբազմազանության մոնիթորինգի աշխատանքներ՝ 19 հազար եվրո, պահպանվող տարածքներում հեռահար հսկման համակարգի կենտրոնի համար ձեռք են բերվել սերվեր և սարքավորումներ՝ 10 հազար եվրո և այլն:
Հայաստանում գործունեության 10 տարիների ընթացքում Կովկասի բնության հիմնադրամը իրականացրել է շուրջ 4 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ բնության պահպանվող տարածքների պահպանության և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...