13:55 27.03.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուս 8 ամբաստանյալների դատաքննության ժամանակ հրապարակվում են քաղաքից բացակայող և դատարան չներկայացած տուժողների նախաքննական ցուցմունքները: Տուժող ոստիկան Դավիթ Գևորգյանը նախաքննական մարմնին մի քանի անգամ ցուցմունք է տվել և պատմել, որ գնդի ներսում տեսել է զինված անձանց, ովքեր պահանջել են հանձնվել։ Զինվածների թիվը եղել է 37: Ահա մի քանի հատված տուժողի նախաքննական ցուցմունքներից:
«Սկզբում կապեցին մեր ձեռքերը, բերեցին Օսիպյանին և Եղիազարյանին, քիչ անց ներս մտավ Պավլիկ անունով անձը և հրահանգեց մեր ձեռքերն ազատել։ Մենք սանհանգույցից օգտվում էինք տղաների ուղեկցությամբ, այդ երիտասարդները թույլատրեցին մեզ զանգահարել մեր ընտանիքների անդամներին։ Երիտասարդները մեր նկատմամբ ագրեսիվ էին, տարեցները՝ ոչ։ Մեզ բոլորիս տարան մի սենյակ և ստիպեցին, որ պառկենք մահճակալներին, զինված երիտասարդներից մեկն ասաց՝ պառկեք պատուհանի տակ, որ առաջինը ձեզ սպանենք»:
«Զինված անձինք ՊՊԾ գնդի տարածքում օգտագործել են ալկոհոլ: Գնդի ներսում լսել եմ խոսակցություններ, որ գնդապետ Արթուր Վանոյանին սպանել է ոմն Սմբատը։ Խոսակցություններում լսվում էր, թե ինչպես էին զինված անձինք, այդ թվում Արեգ Կյուրեղյանը, Սմբատին ասում՝ ինչո՞ւ սպանեցիր էդ մարդուն: Սմբատը պատասխանում էր, որ կրակել են իրենց ուղղությամբ, ինքն էլ իր հերթին պատասխանել է։ Կրակել է ոտքին: Սպանելու միտք չի ունեցել: Օսիպյանի նկատմամբ շատ ագրեսիվ էին, տարբեր պահանջներ էին դնում նրա առջև և իրենց պահվածքով ցույց էին տալիս, որ ինչ-որ շարժի դեպքում նրան նույն պահին կվերացնեն»,- պատմել է ոստիկանը:
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
14:13 01.08.2025
Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակիԿամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...