12:13 29.03.2019
Լոնդոնի «Արսենալ»-ը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հենրիխ Մխիթարյանին և Մեսութ Օզիլին: Լոնդոնյան ակումբը մտադիր է ֆուտբոլիստների տրանսֆերից ստացած գումարով այլ ֆուտբոլիստներ ձեռք բերել:
Բուքմեյքերական ընկերությունները գործակիցներ են սահմանել հայ կիսապաշտպանի հնարավոր տեղափոխության համար:
Բրիտանական Mirror պարբերականը ներկայացրել է Մխիթարյանի տրանսֆերի 5 ամենահավանական տարբերակները:
1. Որևէ չինական ակումբ-3 գործակից
Չինական Սուպերլիգան բարձր աշխատավարձների պատճառով տարիքով ֆուտբոլիստների համար հայտնի վայր է դարձել: Չինաստանը ամենահավանական տարբերակն է Մխիթարյանի տեղափոխության համար, եթե նա ամեն դեպքում հեռանա «Արսենալ»-ից:
2. Դորտմունդի «Բորուսիա»-5 գործակից
Մխիթարյանը 2016 թվականին «Բորուսիա»-ից տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» և կարող է վերադառնալ գերմանական ակումբ, եթե ամռանը «Արսենալ»-ը որոշի բաժանվել նրանից:
3. Էվերթոն-7.5 գործակից
Մերսիսայդցիներն անհաջող մրցաշրջանից հետո, հաշվի առնելով նաև նախկինում եղած հետաքրքրությունը, կարող են դիտարկել Մխիթարյանի տեղափոխության տարբերակը:
4. Որևէ թուրքական ակումբ-16 գործակից
«Գալաթասարայ»-ն ու «Ֆեներբախչե»-ն այն թուրքական ակումբներից են, որոնք կարող են իրենց թույլ տալ վճարել Մխիթարյանի աշխատավարձը:
5. Որևէ ճապոնական ակումբ-20 գործակից
Անդրես Ինյեստան ու Ֆերնանդո Տորեսն այն հայտնի ֆուտբոլիստներից են, ովքեր վերջին ամիսներին տեղափոխվել են Ճապոնիա, և Մխիթարյանը կարող է գնալ նրանց ճանապարհով:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...