Գյումրիում տնակներն ու ժամանակավոր կացարանները հաշվառվում և քարտեզագրվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիում տնակներն ու ժամանակավոր կացարանները հաշվառվում և քարտեզագրվում են

23:54 29.03.2019

Մոտ երեք ամիս է՝ քաղաքապետարանի ներքին հանձնաժողովը ամենօրյա շրջայցեր է անում քաղաքի տնակային թաղամասեր, նորից ու հերթական ճշտումներն են կատարվում Գյումրիի տնակների թիվն ու դրանցում ապրող բնակիչների կարգավիճակները հստակեցնելու համար:

Իսկ ներքին հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը առաջ եկավ, երբ վարչապետի հանձնարարությամբ Քաղաքաշինական կոմիտեում ձևավորվեց Շիրակի և Լոռու մարզերի ոչ հիմնական շինությունների հաշվառման աշխատանքային խումբ: Քաղաքապետարանը հավաքագրած թվերն այս ընթացքում համեմատում է բազայում եղած նախկին տվյալների հետ:

Այս աշխատանքը  քաղաքապետարանի հանձնաժողովի անդամների համար ամենօրյա  է, առավոտյան ժամը 10-ից  և մինչ աշխատանքային օրվա ավարտ նրանք տնակային հասցեներում են լինում, հաշվառում են ժամանակավոր, ավելի ճիշտ բոլոր ոչ հիմնական շինությունները, անկախ նրանից՝ դրանք բնակելի՞ են, թե՞ ոչ:

Երկու խմբով են աշխատում, մեկն ուսումնասիրում է տնակների ընտանիքների կարգավիճակը, անձերի թիվն ու տնակում հայտնվելու  պատմությունը, մյուսը զբաղված է տնակների արտաքին զննությամբ: Լուսանկարում են ու համեմատում բազայում ունեցած նախկին տվյալների հետ՝ այս ընթացքում փոխվե՞լ են քարաշենի, թե՞ ոչ, կամ արդյո՞ք ենթակա են սեփականաշնորհման:

«Վերահաշվառում ենք կատարում, տարբերություններ կան, օրինակ, մարդիկ կան, որ հինգ տարի առաջ տները սեփականաշնորհել են, նախկինում եղել է տնակային հաշվառմամբ, հիմա այսօր արդեն դարձել է սեփական տուն»,- ասում է Գյումրիի քաղաքապետարանի ներքին հանձնաժողովի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Կիսաքարաշեն կացարաններ ու տնակային հասցեներով  ինքնաշեն կառույցներ քաղաքում շատ կան, դրանք կամ չեն թույլատրում   սեփականաշնորհել կամ բնակիչներն են հրաժարվում՝ ֆինանսական խնդիրները պատճառաբանելով:

Քարաշեն տնակները թույլատրելի տարածքներում ժամանակին սեփականաշնորհելու դեպքում տնակային ցուցակների թիվը զգալի  կնվազեր, իսկ ընտանիքներից շատերը բնակարանային պահանջ պետությունից հիմա էլ չունեն, քանի որ տուն չեն կորցրել։ Այս տարիների ընթացքում նաև մարդիկ բնակարան են ստացել, բայց տնակները կամ չեն ապամոնտաժել կամ էլ վերավաճառել են:

«Վեցից յոթ տեսակ դասակարգում է կատարվել՝ Ներքին միգրացիա, բազմանդամության պատճառով ընտանիքների մի մասը  տեղափոխվել է բնակարան, մի մասը մնացել է տնակում, մարդիկ, որոնք ընդհանրապես տուն չեն կորցրել, պետությունից ինչ-որ  ակնկալիք չունեն, մարդիկ, որոնք անօթևան են, բայց էդ տնակը իրենց սեփականությունը չէ, վարձակալության հիմունքներով կամ անվճար ժամանակավոր տրամադրվել են, բնակվում են, բայց տերերը ուրիշ մարդիկ են»,- հաշվառման նախնական արդյունքներն է ներկայացրել ներքին հանձնաժողովի նախագահի տեղակալ Մհեր Խաչատրյանը։
 

Հաշվառումը հայտաբերել է նաև ընտանքիների, որոնք տներ են ստացել, բայց մնում են տնակներում: Հստակ հաշվառում կատարելու հանձնարարակաբը ստիպում է այս անգամ ավելի խիստ մոտեցում ցույց տալ այդ ընտանիքների հանդեպ: Տարածքն ազատելու համար  կտրվեն հստակ ժամկետներ:

«Հիմա ժամկետ է ֆիքսվում,որպեսզի այդ մարդկանց, կոպիտ ասած, պարտադրենք՝ կամ տնակը ապամոնտաժեն, գնան իրենց բնակարանները սեփականաշնորհեն, կամ բնակարանները հետ հանձնեն պետությանը»,- նշել է Մհեր Խաչատրյանը։

Մյուս խնդիրը փակ դռներով տնակներն են, այս պահին ունեն հաշվառած այդպիսի 450 տնակ, ում են պատկանում, արդյոք տերեր ունեն՝  ներքին հանձնաժողովը հասցնելու է ճշտել մինչև հունիսի 30-ը: Միաժամանակ, տնակային թաղամասերի քարտեզագրում է կատարվում, թե քանիսն են կանաչ գոտու տարածքում, որոնք այս դեպքում սեփականաշնորհման ենթակա չեն:

«Դոմիկները հաշվառելուց հետո յուրաքանչյուր դոմիկ դրվում է քարտեզի վրա, այսինքն՝ քարտեզի վրա տեղադրվելուց հետո ունենք իր կոնկրետ տեղը կոորդինատով, որը էլ փոփոխության ենթակա չէ, չեն կարող ասել այս  դոմիկը այստեղ չի եղել, այնտեղ է եղել, որովհետև իր տեղն արդեն կադաստրային քարտեզի վրա ֆիքսված կերևա»,- գործընթացի մոտեցումներն է ներկայացրել Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Մինասյանը։

Այս պահին ունեցած նախնական տվյալներով՝ Գյումրիում կա 2805 տնակային հասցե: Սա դեռ վերջնական չէ, հանձնաժողովի  աշխատանքը շարունակվում է, մինչև հաշվառման գործընթացի ժամկետի ավարտը թվերը հաստատ փոխվելու են, խմբի անդամները վստահ են, որ ոչ թե ավելանալու են, այլ պակասելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP