Էքսպոզիցիոն ցուցադրություն Գյումրիի Ասլամազյան քույրերի թանգարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Էքսպոզիցիոն ցուցադրություն Գյումրիի Ասլամազյան քույրերի թանգարանում

00:06 30.03.2019

Մարտի 29-ին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կազմակերպվել է էքսպոզիցիաների փակ ցուցադրություն։ Առաջին անգամ ներկայացվել են նկարչուհի քույրերի պահոցներում գտնվող բացառիկ ստեղծագործությունները։

Էքսպոզիցիոն ցուցադրությանը ներկայացվել են նաև նրանց անձնական իրերն ու արխիվային փաստաթղթեր, որոնց մեծ մասը  պատկերասրահին են նվիրել աշխարհի տարբեր երկրներից Գյումրի այցելած նկարչուհիների մտերիմները։

Ցուցադրությունից առաջ հրավիրված ասուլիսում խոսվել է նաև Գյումրիի թանգարաններում սպասվող առաջիկա փոփոխություններից ու այն ծրագրերից, որոնք անհրաժեշտ է ներդնել թանգարանային կյանքը աշխուժացնելու համար: Մարիամ Ասլամազյանի նկարչական հարթակը՝ մոլբերտը, պատկերասրահին է նվիրել նկարչուհու մտերիմներից մեկը։ Ծննդավայր  Գյումրի այցելության ժամանակ նկարչուհին հենց սրա մոտ նստած է ստեղծել իր լավագույն բնանկարներն ու կտավները։ Հիմա այն դարձել է պատկերասրահի ցուցանմուշներից մեկը, որի կողքին նաև ցուցադրովում էր Մարիամ Ասլամազյանի քաթանից մեծ հովանոցը։

Անձնական իրերից, ձեռագիր նամակներից բացի՝ պատկերասրահի առաջին հարկում այցելուներն այսուհետ կարող են տեսնել նաև  նկարչուհիների կյանքի լավագույն դրվագները պատկերող լուսանկարներն ու վավերագրական տեսաֆիլմերը։ Հավաքածուի նոր ցուցանմուշները նվիրատվություններ են, որոնք առաջին անգամ էին ցուցադրվում:

Փակ ցուցադրության էին ներկայացվել նկարչուհիների տարբեր ժամանակաշրջանի կտավների ու խեցեգործ աշխատանքների եզակի նմուշները, որոնք մի քանի տասնամյակ պատկերասրահի պահոցներում էին մնում, խոնավությունն ու վատ պայմաններն արդեն քայքայել էին Ասլամազյան քույրերի մշակութային ժառանգությունը։ Պահոցներն արդեն վերանորոգված են և ապահովված են օդափոխության ժամանակակից համակարգերով։

Պահոցներից ցուցասրահներ տեղափոխված Ասլամազյան քույրերի կտավները, խեցեղենն ու նկարազարդ ափսեները ցուցադրվում են ոչ  թե առանձնացված հարկաբաժիններով, այլ  համատեղ: 2005 թվականից պատկերասրահի էքսպոզիցիան փոփոխության չէր ենթարկվել։

Գյումրիի բոլոր թանգարաններին է այս նախաձեռնությունը վերաբերելու: Ասլամազյան քույրերի պատկերասրահում արդեն ներդրվել է   էլեկտրոնային համակարգ։ Թվայնացվել ու համացանցի պաշտոնական էջում են տեղադրվել  բոլոր ցուցանմուշները, իսկ այցելուների համար նաև կկազմակերպվեն խեցեգործության վարպետության բաց դասեր ու կհիմնվեն գրականագիտական ուսումնասիրությունների  կենտրոններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP