Ադրբեջանում իմ նկատմամբ նոր քրեական գործեր են հարուցվել. Ալեքսանդր Լապշին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

Ադրբեջանում իմ նկատմամբ նոր քրեական գործեր են հարուցվել. Ալեքսանդր Լապշին

19:09 30.03.2019

ՌԴ և Իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է: Նա ընտանիքի հետ ճանապարհորդում է ՀՀ քաղաքներով: SHANTNEWS.am-ը հայտնի բլոգերին հանդիպել է Գյումրիում, որտեղ նա անցկացրել է հայաստանյան արձակուրդների 4 օրը:

Հիշեցնենք` Լապշինը 2017 թվականին Ադրբեջանում 7-ամսով կալանավորվել էր այն բանի, համար, որ այցելել էր Արցախ և քննադատել Ադրբեջանի իշխանություններին: Լապշինը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանում իր նկատմամբ նոր քրեական գործեր են հարուցվել:

«Իմ նկատմամբ Ադրբեջանում նոր քրեական գործեր են հարուցվել։ Ինձ մեղադրում են այն բանի համար, որ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո հանդգնել եմ քննադատել երկրի ղեկավարին, հոդվածներ եմ գրել` ի պաշտպանություն ադրբեջանական ընդդիմության և բանտերում փակված լրագրողների և բլոգերների։

Ինձ մեղադրում են Ալիևի իշխանությունը տապալելու փորձի մեջ։ Գուցե մտածում են, որ ես ուզում եմ զբաղեցնել նրա տեղը: Ադրբեջան անպայման կմեկնեմ այն օրը, երբ Ալիևի դարաշրջանը կավարտվի։ Այսօր ինձ այնտեղ չեն սպասում: Ես նաև Բելառուս չեմ մեկնի, քանի դեռ այդ երկիրը ղեկավարում է Ալիևի մեծ եղբայրը։ Նրանք գուցե ուզենան վրեժխնդիր լինել, այնպես որ այդ երկու երկրներն առայժմ ինձ համար փակ են»,- ասել է Ալեքսանդր Լապշինը:

Իսկ Հայաստանը, ըստ բլոգերի, այն երկիրն է, ուր անընդհատ ուզում է վերադառնալ: Նրան հետաքրքրում  է Հայաստանի պատմությունը, ճարտարապետությունը:

Ամիսներ առաջ Լապշինը նաև հայ-թուրքական սահմանի Շիրակի մարզի  հատվածում է եղել` փորձելով տեսնել Անի պատմական մայրաքաղաքը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի

15:40 04.07.2025

Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի

Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

15:31 04.07.2025

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

15:23 04.07.2025

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:15 04.07.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

SHANTNEWS

15:00 04.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP