21:42 30.03.2019
Գյումրիի Անտառավան 26 շենքը ենթակա է ամրացման, վթարային հատվածների ապամոնտաժման պայմանով միայն: Նման եզրակացության են հանգել սեյսմիկ ծառայության մասնագետները, որոնք շենքում ուսումնասիրություններ են կատարել: Հիշեցնենք, որ օրեր առաջ շենքում տեղի ունեցած փլուզումից հետո մարզպետարանը դիմել էր սեյսմիկ ծառայությանը՝ ուսումնասիրություններ կատարելու խնդրով: Փլուզումները շենքի 5-րդ հարկում էին, որն էլ, ըստ ուսումնասիրությունների, ամենավթարային հատվածն է և ենթակա է ապամոնտաժման: Անտառավան 26 շենքում 8 ընտանիք է բնակվում, որոնց տարհանման որոշում չի կայացվել, բայց մասնագետները զգուշացրել են, որ շենքն անվտանգ չէ: Անտառավան 26 շենքում քարաթափումները շարունակվում են: Ամեն անգամ տեղումների կամ ուժեղ քամու հետևանքով վերջին ՝ 5-րդ հարկից էլի մեծ ու փոքր քարեր են ընկնում: Խիստ վթարային ու ապամոնտաժման ենթակա են շենքի 5-րդ հարկն ամբողջությամբ ու պատշգամբները:
Ամրացման մասին եզրակացությանը հետևելու է ֆինանսական հաշվարկը: Այսինքն՝ իրենց ուսումնասիրությունները մարզպետարան են ներկայացրել, որն էլ իր հերթին առաջարկություն է ներկայացնելու կառավարութուն, թե շենքի ամրացո՞ւմն է ձեռնտու, նորի կառուցո՞ւմը, թե՞ փոխհատուցումը:
«Շենքի ամրացման համար մենք նախատեսել ենք, որ շենքը համապատասխանեցվի գործող շինարարական նորմերին, կատարվի ամրացում, բայց վերապահումներ կան: Պետք է հաշվարկ կատարվի, տնտեսական հաշվարկ, այսինքն՝ ձեռնտու է շենքի ամրացո՞ւմը, թե՞ ավելի ձեռնտու է նոր շենքի կառուցումը»,- SHANTNEWS.am-ին ասել է Սեյսմիկ ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի կառույցների սեյսմակայունության բաժնի պետ Մուրադ Տիգրանյանը:
Անտառավան 26-ի բնակիչների հարցը դեռ պետք է քննարկվի: Սա Գյումրիի եզակի այն շենքերից է, որի տեխնիկական վիճակի ուսումնասիրության համար Սեյսմիկ ծառայությունը պատվեր ստացավ: Մյուս վթարայինների համար նման ուսումնասիրություններ չկան, մասնագետները միայն ակնադիտական զննություն են կատարում, բայց եզրակացություն չի տրվում: Իսկ վթարայինների թիվը Գյումրիում էլ 88-ը չէ, ավելացել է, այժմ քաղաքում 91 վթարային բնակելի կա:
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...