14:41 02.04.2019
Գոհար Աբրահամյանը, արցունքները զսպելով, պատմում է, որ վիշտը նույնն է, տարբերություն չկա, որ իր որդին՝ Արցախյան պատերազմում զոհված 32-ամյա Հրաչյա Մուրադյանը ժառանգներ է թողել, իր ցավը չի պակասել:
«Որպես վիշտ տարբերություն չկա, թե երեխա չունի, բայց մխիթարանքը երեխաներն են, որ հոր գործը շարունակում են, տղան շատ փոքր է, բայց ամեն ինչ հասկանում, գիտակցում է, ասում է՝ ես էլ զինվոր կդառնամ, երազանքներ ունեմ, հայրը շատ մեծ երազանքներ ուներ: Հիմա փորձում են աղջիկները, փոքր են, բայց ինչ անում են, ասում են՝ պապայի ուզածն ենք անում»:
Իսկ Հրաչյան մեծ երազանքներ ուներ, զինվորական դառնալ միշտ էր ցանկացել, բայց մայրը դեմ էր եղել, այսօր ասում է.
«Սպայական դասերի պիտի գնար Հրաչյան, շատ էր անհանգստանում, ասում էր՝ պիտի կանչեին դասերի, չգիտեմ` ինչն է պատճառը, որ չեն կանչում. մեծ երազանքներ ուներ, իրեն խանգարում էի: Վազգեն Սարգսյանի ակադեմիան էր ուզում, ես չէի ուզում, ասում էր` չպետք է արգելեիր: Ասում էր` մամա´, չես պատկերացնում, երբ դիրքերում կանգնում, նայում եմ խաղաղ գյուղերին, իմ աչքին իմ արժեքը բարձրանում է: Միշտ զանգում էր, ամեն գիշեր ասում էր՝ մա՛մ ջան, տղադ է կանգնած դիրքերում»:
11:00 04.07.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասըՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունը իր գործունեության ընթացքում կատարել է անհիմն ծախսագրումներ՝ խուսափելով 305 մլն 37 հզր […] ...
10:52 04.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր […] ...
10:45 04.07.2025
Դատախազության հայցերից մեկով՝ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցի հիման վրա՝ Վարչական դատարանում քննվող գործով՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 31 միլիոն դրամ: Գլխավոր դատախազության հայցը վերաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ աճուրդ-վաճառքի փոխարեն ուղղակի վաճառքի միջոցով, հողամաս օտարելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումն անվավեր ճանաչելուն: ...
10:39 04.07.2025
Էդգար Թորոսյանը՝ «Վանի» գլխավոր մարզիչ«Վանը» հայտարարել է Էդգար Թորոսյանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Թորոսյանը նախկինում աշխատել է «Ալաշկերտում», «Արարատում» և Գյումրիի «Շիրակում»: 2023 թվականին «Շիրակն» Էդգար Թորոսյանի գլխավորությամբ հասել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: ...
10:30 04.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 04.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...