«Եվրո 2019»-ի ժամանակ ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը մեր կողմն է լինելու. Արթուր Ոսկանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

«Եվրո 2019»-ի ժամանակ ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը մեր կողմն է լինելու. Արթուր Ոսկանյան

16:07 02.04.2019

Հայաստանի Մ-19 հավաքականը նախապատրաստություն է անցնում Եվրոպայի առաջնությունից առաջ: Հավաքները հաջորդում են իրար, վերլուծական աշխատանքը չի դադարում, թիմը նոր մոտեցումներ է յուրացնում և ընկերական խաղերի մասնակցում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը թիմի գործունեությունն ամփոփել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում:

– Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք Եվրոպայի մինչև 19 տ. առաջնությունից:

– Խաղից խաղ թիմը զարգանում է: Տղաները հիմնականում ցածր լիգաներում են խաղում: Փորձի պակաս ունեն հիմնականում պաշտպանները, որոնք առավելապես ներկայացնում են Հայաստանի առաջին խմբի առաջնությունը. ցածր տեմպը և ոչ այնքան բարձր որակը իրենց ազդեցությունը թողնում են: Միջազգային խաղերում տեմպին և ռիթմին ընտելանալու խնդիրներ են առաջանում, ու պաշտպանական սխալներ են լինում: Միջին գծի և հարձակման խմբի ֆուտբոլիստները խաղային որոշակի ժամանակ ստանում են բարձրագույն խմբում: Նրանցից մի քանիսը արտերկրի առաջնություններում խաղալով են փորձ յուրացնում: Պաշտպանության սխալները շտկելու ուղղությամբ աշխատեցինք «Ուրալի», Ռուսաստանի և Լատվիայի հավաքականների հետ խաղերում: Բարձրակարգ հավաքականների հետ ուժերը չափելու ցանկություն ենք հայտնել, որ վերջին շտկումները կարողանանք կատարել պաշտոնական ելույթներից առաջ:

– Նախապատրաստության ընթացքում թիմն ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել: Որտե՞ղ էինք և ո՞ւր ենք հասել:

– Հավաքականը խաղային ձեռագիր է ձևավորել: Գրոհների կազմակերպման հարցում առաջընթաց ունենք: Թե՛ դիրքային, թե՛ արագ գրոհների ժամանակ թիմը հավատարիմ է մնում յուրացված խաղաոճին. կարճ ժամանակահատվածում կարևոր ձեռքբերում է: Երբ թիմը ընդունեցինք, խաղի հանդեպ անհատական տարբեր մոտեցումներ ունեին ֆուտբոլիստները: Հիմա թիմային շարժում է նկատվում: Բայց զորեղ մրցակիցների հետ խաղալու համար սա քիչ է, պետք է անընդհատ զարգացնենք թիմային պաշտպանությունը:

– Թիմային և անհատական առումով առաջնությունն ի՞նչ կարող է տալ Հայաստանի հավաքականին:

– Ֆուտբոլային բազմաթիվ սկաուտներ են ժամանելու Երևան: Լավ ֆուտբոլ խաղալու դեպքում մեր տղաները կարող են այդ սելեկցիայի մասը կազմել: Այսպիսի մրցակիցներ ունենալու բախտ չի վիճակվում ամեն թիմի: Տղաները պետք է օգտվեն այս հնարավորությունից: Արժեքավոր այս փորձը նրանց կարող է մղել երիտասարդական, ապա նաև՝ ազգային հավաքական: Նախապատրաստվելիս խաղացել ենք Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հասակակիցների հետ: Շուտով ավելի ինտենսիվ շրջափուլ է սպասվում արդեն պաշտոնական ձևաչափում: Այս ելույթները կարող են դառնալ մեծ թռիչքի սկիզբը: Նման խաղերում ավելի մեծ փորձ են յուրացնում, քան մեկ մրցաշրջանի՝ հայկական թիմերի ներքին դիմակայություններում:

– Աշխատանքը ինչպե՞ս է բաժանվել մարզչական շտաբում:

– Ռոման Սիմոնյանի գլխավոր առաքելությունը ֆիզպատրաստությունն է: Ալեքսանդր Թադևոսյանը նեղ մասնագիտական աշխատանք  է կատարում պաշտպանների հետ: Դարպասապահների մարզիչը Վլադիմիր Վարդանյանն է: Երիտասարդականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսն է նաև մասնակցում շտաբի աշխատանքներին: Դա այն դեպքում, եթե 2 հավաքականները զուգահեռ հավաքներ չեն անցկացնում: Նույն սկզբունքով ես եմ օգնում Ֆլորեսին երիտասարդականում:

– Հայկական ֆուտբոլն ու Հայաստանը, առհասարակ, ի՞նչ կարող են շահել այս առաջնությունից:

– Ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը մեր կողմն է լինելու: Հենց այս հանդիպումներում լավագույնս դրսևորվելու դեպքում ինչ-որ կերպ կմեծացնենք հետաքրքրությունը հայկական ֆուտբոլի նկատմամբ: Հենրիխ Մխիթարյանն իր ելույթներով մեծ ուշադրություն է հրավիրել Հայաստանի կողմը, ճանաչում է բերել: Եղած ուշադրությունը հարկավոր է ավելացնել: Բացի դրանից՝ Հայաստանում ֆուտբոլով հետաքրքրվողների թիվը կմեծանա: Իսկ առաջնության հյուրերը կհետաքրքրվեն հայկական մշակույթով, այցելություններ կկազմակերպեն նաև Երևանից դուրս: Զբոսաշրջության համար նոր խթան է:

– Հենրիխ Մխիթարյանի ելույթները տարիքային այս խմբի հավաքականում թարմ են ֆուտբոլասերների հիշողություններում: Արդեն առաջնության դեսպան Մխիթարյանն ինչպիսի՞ դերակատարում ունի հավաքականի համար:

– Լրացուցիչ շարժառիթ է մեր առաջատարի գործոնը: Լավ է, որ մարզիչները մատնանշելու այսպիսի օրինակ ունեն: Սաներիս ասում եմ, որ Հենրիխի անցած ճանապարհը թո՛ղ անհասանելի երազանք չթվա: Հարկավոր է սևեռուն ջանքերով զարգացնել և իրացնել բոլոր հատկությունները: Հենրիխը դեռ կհանդիպի թիմին, սեփական փորձով կարևոր հուշումներ կանի:

– Նոյեմբերին երևանյան ստուգողական մրցաշարում մրցեցիք առաջատար հավաքականների հետ: Նրանցից երկուսը՝ Գերմանիան և Հոլանդիան, չհասան եզրափակիչ փուլ:

– Ուղեգրի համար պայքարում Հոլանդիայի մրցակիցը Իսպանիան էր, որը տարիքային այս խմբում ավանդաբար ուժեղ է և տիտղոսներ է նվաճում: Այս առումով անակնկալ չեղավ, չնայած՝ հոլանդացիներն էլ լավ թիմ ունեն: Նորվեգիան էլ գրագետ ու կազմակերպված ֆուտբոլ ցուցադրեց և կարողացավ գերազանցել Գերմանիային:

– Ո՞ւմ եք համարում մրցաշարի ֆավորիտ:

– Այն թիմը, որը սկզբից մինչև վերջ կպահպանի խաղային կարգապահությունը և թիմային խաղի մոտեցումները, կունենա հաղթելու ամենամեծ հնարավորությունը: Բոլոր թիմերն էլ լավ ֆուտբոլիստներ ունեն և իրար արժանի մրցակիցներ են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP