Վրաց-ադրբեջանական բարեկամության հետկուլիսային ստվերները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Վրաց-ադրբեջանական բարեկամության հետկուլիսային ստվերները

00:00 22.04.2019

Վրաց-ադրբեջանական տարածքային վեճերը մի քանի հարյուրամյակների պատմություն ունեն: Սակայն դրանք նոր հնչեղություն ստացան ԽՍՀՄ միության փլուզումից հետո: Ներկայիս վրաց-ադրբեջանական 446 կմ երկարությամբ ընդհանուր սահմանը պետությունները ժառանգել են 1921-22թթ․-ից, երբ Նարիմանովի, Ստալինի և Օրջոնիկիձեի միջամտությամբ արհեստականորեն Ադրբեջանին կցվեցին վրացական պատմական Սաինգիլո (Հերեթի) շրջանը՝ կիսամահմեդականացված վրացիներով, և Գարեջի հովիտը` վրացական միջնադարյան համանուն վանական համալիրով:

Ադրբեջանն իրեն համարում է Գարեջի հովտում երբևէ գոյություն ունեցած Կովկասյան Ալբնիա պետության իրավահաջորդը՝ համապատասխան հավակնություններով: Գործը հասել էր նրան, որ 2012թ․ Ադրբեջանը վանքը կիսող սահմանագծի ողջ երկայնքով սահմանապահ զորք էր տեղակայել՝ արգելելով վրացի վանականների ու ուխտավորների մուտքը աղոթատեղի: NATO-ի հարթակում հարցի քննարկումից հետո միայն թույլատրվեց վրացի հոգևորականների ու ուխտավորների մուտքը վանք: Ի դեպ, բլրի վրա կառուցված Գարեջիի վանքն աշխարհում միակ վանական համալիրն է, որով անցնում է երկու պետությունների սահմանագիծը:

Ադրբեջանն ու Վրաստանը  ընդհանուր սահմանների սահմանագծման աշխատանքները սկսել էին 1995 թվականին: Ներկա դրությամբ սահմանագծված է հանրապետությունների ընդհանուր սահմանի միայն 66 տոկոսը: Սահմանի մյուս 34 տոկոսը շարունակում է մնալ վիճելի տարածք: Դրանք են՝ վերոհիշյալ Սաինգիլոյի շրջանը և Դավիթ Գարեջիի համալիրը:

 

 

Ավելին, Վրաստանի գործընկեր ու դաշնակից Ադրբեջանը մեծ հավակնություններ ունի Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի նկատմամբ, իսկ Թուրքիան լուռ անեքսիա է իրականացնում Աջարիայում:

Հետխորհրդային ժամանակներից հետո իրավիճակներ են փոխվել: Այսօր Վրաստանն իր ապագան տեսնում է ԵՄ-ում և Հյուսիսատլանտյան դաշինքում: Սակայն Վրաստանը  քաջ գիտակցում է, որ մի կողմից՝ ներկա սահմաններով ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության դեպքում վերջնականապես կկորցնի իր պատմական տարածքները, մյուս կողմից՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրությունն է արգելում տարածքային խնդիրներ ունեցող պետությունների անդամակցությունն իր կազմ: Մինչդեռ Վրաստանը չլուծված խնդիրներ ունի թե՛ Ադրբեջանի, և թե՛ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ:

Թերևս հենց այս հանգամանքով էր պայմանավորված Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ֆրանսիայից հետո Ադրբեջան կատարած պաշտոնական այցը, և մինչև տարեվերջ երկու երկրների միջև սահմանային խնդիրների կարգավորման որոշման մասին հայտարարությունը:

Հետաքրքիր է, որ վանքը միակ վրացական տարածքը չէ, որի նկատմամբ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի: Տարիներ առաջ ադրբեջանական մաքսավորներն, ամենայն հավանականությամբ, ոչ ինքնակամ, Կարմիր կամուրջ կոչված վրաց-ադրբեջանական սահմանը տեղաշարժել էին Վրաստանի խորքերը:

Այն, որ երկրների հավակնությունները պատմական տարածքների նկատմամբ անզիջում են՝ վկայում է նաև տարիներ առաջ Եվրոպա լիգայի շրջանակներում տեղի ունեցած Վրաստանի «Դինամո» և Ադրբեջանի «Գաբալա» ֆուտբոլային թիմերի միջև տեղի ունեցած միջադեպը: Գաբա-Հաբալա է կոչվել Կովկասյան Ալբանիայի մայրաքաղաքը, որի ժառանգորդներն են իրենց համարում ադրբեջանցիները, հետևապես՝  նաև Գարեջի հովիտը վանական համալիրով:

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ վրացի ազգայնականները ծեծել էին ադրբեջանցի երկրպագուներին: Տրիբունաների վրա կախել էին սադրիչ բովանդակությամբ պաստառներ՝ Ադրբեջանի 2 շրջանները Վրաստանին պատկանելության մասին գրառումներով. «Մենք հիշում ենք Զաքաթալան, Կախին․ 1921 թ․»:

 

Ավելին՝ վրացական արմատական «Ուլտրաս» խմբավորման անդամները ոտնատակ էին արել Ադրբեջանի պետական դրոշը:

Վրաց-ադրբեջանական սահմանային խնդիրներն այսքանով  չեն ավարտվում: Կա սահմանային չբարձրաձայնվող մեկ այլ խնդիր՝ կապված Ղարաբաղյան պատերազմի հետ:

1991թ․ Ադրբեջանը, մտավախություն ունենալով, որ Հայաստանը կարող է Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանի կողմից իր դեմ բացել երկրորդ ճակատը, հազար հակատանկային և հակահետևակային ականներով 100 մետր շառավղով ականապատել էր Վրաստանի հետ ունեցած  7 կմ երկարությամբ ընդհանուր սահմանը:

 

2016 թ․ Ադրբեջանն ականազերծել էր իր տարածքները, սակայն առ այսօր արգելում է վրացական կողմին ականազերծել սեփական տարածքները:

Նույն 2016 թ․-ին, երբ Վրաստանը թույլատրել էր բրիտանական բարեգործական HALO Trust ընկերությանն ականազերծման նպատակով ուսումնասիրել ականապատ տարածքները, ադրբեջանական զինված ուժերը մարտական պատրաստության էին բերել տանկերն ու ծանր հրետանին՝ ստիպելով խմբին հեռանալ:

Այդ մասին ժամանակին հաղորդում էր տարածել Eurasianet.org կայքը: Աղբյուրի հավաստմամբ՝ ականապատ տարածքներն այսօր զբաղեցնում են 2.2  քառակուսի կմ տարածք: Դրանց ականազերծումը կտևի երեք տարի և կպահանջվի 3 միլիոն դոլար: Երբ այն կյանքի կկոչվի, հայտնի չէ:

Մինչ այդ,  Մառնեուլի շրջանի ականապատ տարածքներում, որոնք շատ մոտ են արոտավայրերին, շարունակում են զոհվել ու հաշմանդանություն ձեռք բերել տասնյակ մարդիկ, որոնց թիվն արդեն գերազանցել է մի քանի հարյուրը, որոնք, ի դեպ, ազգությամբ ադրբեջանցիներ են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP