15:02 03.04.2019
«Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դերն ակտիվացել է, և որ ստեղծվում է «ճանապարհային քարտեզ»:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. կողմերն «ընդգծել են ԼՂ հարցով բանակցությունների ակտիվացման կարևորությունը»: Մոսկվան «ԼՂ հարցի կարգավորմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել», բացի դրանից՝ «Ալիևը ներկայացրել է Վիեննայում մարտի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ իր գնահատականները»:
Ավելի վաղ նման հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Զրույցի մանրամասները չեն բարձրաձայնվում, բայց, ընդհանուր առմամբ, Վիեննայում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից հետո Մոսկվա-Երևան-Բաքու եռանկյունում հեռախոսային զրույցների ակտիվացումը որպես պատահականություն չի ընկալվում Արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարի համատեքստում։ Այն աչքի է ընկնում նաև այն պատճառով, որ ի տարբերություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ այլ երկրների՝ ՌԴ նախագահն ամենից ակտիվորեն է փորձում օժանդակել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու հարցում:
Դա հիմք է տալիս՝ եզրակացնելու, որ հակամարտության կարգավորման գործընթացը, կարծես, նոր փուլ է մտնում՝ Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ, թեպետ դրա ուրվագծերը դեռ տեսանելի չեն:
Առայժմ ակնհայտ է հետևյալը. հենց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությամբ էր, որ հաջողվեց 2016թ. ապրիլին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած էսկալացիան: Դուշանբեում հենց Պուտինը միջնորդ հանդիսացավ, որ Ալիևի ու Փաշինյանի միջև բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվի շփման գծում լարվածության նվազեցման հարցում: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում ԵԱՀԿ ՄԽ այնքան էլ «գործի մեջ չէ»: Մինսկի խմբի պահվածքն անհասկանալի էր նաև մարտ ամսից հնչող հայտարարություններում՝ սկսած հակամարտող կողմերի միջև Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունների վարման անհրաժեշտության ու բանակցությունների ձևաչափի փոփոխությունից հրաժարվելու մասին հայտարարություններից մինչև Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ դիրքորոշում: Երևանի ու Բաքվի միջև, սակայն, ըստ ամենայնի՝ միջնորդ եղել է ու կա, ամեն ինչ հանգեցնում է նրան, որ այդ դերում ՌԴ նախագահն է:
Բաց է մնում հարցը, թե ինչու Ալիևն ուղղակիորեն գնաց Փաշինյանի հետ պայմանավորվածության՝ դեռ մինչև 2018թ. դեկտեմբերին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Բաքվի փորձագետները գրեթե վստահ էին, որ «Փաշինյանի ռեժիմը» ձախողելու է, ավելին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի պետականության 100-ամյակի առթիվ երկու երկրների նախագահներին ուղերձով դիմելով, նախազգուշացրել էր, որ «առաջիկայում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար նոր հնարավորություններ են ստեղծվում», շատերը համոզված էին, որ Վաշինգտոնը որոշել է ակտիվ քաղաքականություն վարել ԼՂ հարցի ուղղությամբ: Այնուհանդերձ, Մոսկվան առաջ անցավ:
Փաստորեն, Երևանն ու Բաքուն Ռուսաստանը դիտարկում են իբրև մերձավորագույն միջնորդ դիտարկում են Ռուսաստանին, որ բավարար քաղաքական կամք ունի՝ ստատուս-քվոյի փոփոխության և խաղաղարար նախաձեռնությունները կյանքի կոչելու առումով: Այս գծով Մոսկվայի ներկա ակտիվացումը, հնարավոր է, կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով. ցանկություն կա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հասնել լուրջ բեկման: Այդ է պատճառը, որ Պուտինը Ալիևին ու Փաշինյանին «լուռ դրդում է» երկխոսել՝ փորձելով նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, որպեսզի կոմպրոմիսի հասնեն: Թե կոնկրետ որ ձևաչափում նրանք կհասնեն այդ փոխհամաձայնության՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ, թե առանց Մինսկի խմբի՝ Ալիև-Փաշինյան երկխոսության արդյունքում, դեռ սկզբունքային նշանակություն չունի: Այն կհայտնվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իբրև համանախագահներ, ցանկանան «անիվների տակ փայտ գցել»՝ իբրև պատճառաբանություն նշելով «Անդրկովկասում Ռուսաստանի գերիշխանության ուժեղացման» դեմ պայքարը:
Իսկ մինչ այդ կայուն տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում ծնվում է խաղաղության հասնելու «ճանապարհային քարտեզը», որ լավագույնս կհամապատասխանի տարածաշրջանում հակամարտության կողմերի ազգային շահերին»,- գրել է նա:
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...
14:34 05.08.2025
31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...
14:26 05.08.2025
Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարարԿալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...
14:14 05.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ըԵրևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...
14:07 05.08.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՕգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
14:04 05.08.2025
ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրելՀաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...