17:27 03.04.2019
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի աշխատանքների արդյունքները: Հաղորդվում է, որ 2019-ի առաջին եռամսյակում աճել են ԱՏՊ գործակալության հարուցած վարչական վարույթներն ու տրված խորհրդատվությունները:
Ըստ այդմ՝ 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին հարուցվել է 19 վարչական վարույթ, որոնցից 5-ի մասով արդեն կան կայացված որոշումներ:
Նախորդ՝ 2018-ի նույն ժամանակահատվածում, հարուցվել է 3 վարույթ՝ 16-ով ավելի պակաս, քան այս տարվա ցուցանիշն է:
Եռամսյակի ընթացքում տրվել է 82 խորհրդատվություն (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 64 է), իրականացվել է 13 ուսուցում (շուրջ 500 հոգու համար):
Ուսուցումների հիմնական թեմաներն են եղել.
1.երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ու համացանցից անվտանգ օգտվելու կանոնները,
2.անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքը և GDPR-ի հնարավոր ազդեցությունը,
3.առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունը՝ որպես հատուկ կատեգորիայի անձնական տվյալ,
4.անձնական տվյալների պաշտպանության և խոսքի ազատության հավասարակշռումը,
5.երեխաների եւ խոցելի այլ խմբերի տվյալների հրապարակման խնդիրները:
Խորհրդատվությունների զգալի հատվածը վերաբերել է պետական կառույցների կողմից պարգևավճար ստացած աշխատակիցների անձնական տվյալների հրապարակման հնարավոր խնդրահարույց կողմերին:
2019 թվականի հունվար-մարտ
✅ 82 խորհրդատվություն
✅ 19 վարչական վարույթ
✅ 13 ուսուցում շուրջ 500 հոգու համար
11:33 07.07.2025
Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթըՄեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։ ...
11:18 07.07.2025
Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՍյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: 2021 թվականի ապրիլի 21-ին […] ...
11:07 07.07.2025
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիԵրևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...
10:55 07.07.2025
Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […] ...
10:47 07.07.2025
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...
10:37 07.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...